Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ` «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ» – 2010 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02/03/2011 13:32
Կիսվել

ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ` «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ» – 2010 ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր` նվիրված «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի 2010 թվականի մրցանակաբաշխությանը, որը նախաձեռնել է «Սինոփսիս Արմենիան»: Ծրագրի ֆինանսական աջակցությունն այս տարի ևս ստանձնել է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այն կազմում է 22 միլիոն ՀՀ դրամ:

Հուշագրում մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով մրցանակաբաշխության կազմակերպիչների եւ ֆինանսավորող կողմի նախորդ տարիների համատեղ արդյունավետ եւ հաջողված համագործակցային փորձը` կողմերն առաջնորդվում են փոխադարձ վստահության, գործընկերության և գործի կարևորության բարձր գիտակցմամբ»:

«Արդեն երկրորդ տարին, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իբրև հոգատար կորպորատիվ քաղաքացի, աջակցում է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» մրցանակաբաշխության նախաձեռնության իրականացմանը: Այն ուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցունակ լուծումներ մշակելու` Հայաստանի հնարավորությունների խթանմանը: Մեր օրերում ազգերը մրցակցում են ոչ թե ռազմի դաշտում, այլ տեխնոլոգիաների և տնտեսական հզորության հարթության վրա: Հայաստանն աշխարհում իր դիրքը պետք է ամրապնդի որպես հզոր մտավոր ներուժ ունեցող երկիր: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրի համար մրցունակության ամրապնդման լուրջ գործոններից է, և մենք պարտավոր ենք աջակցել ազգային նշանակություն ունեցող նման նախաձեռնություններին` ոլորտի հետագա զարգացման համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է այն գիտակցությամբ, որ պետք է աջակցել բոլոր այն նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ոչ միայն կօգնեն մեր հասարակությանն առաջադիմել, այլև դրանց շնորհիվ նպաստավոր միջավայր կստեղծվի Հայաստանի հետագա սերունդների զարգացման համար:  

«Ես համոզված եմ, որ այս մրցանակաբաշխությունը կբարձրացնի տեղեկատվական տեղնոլոգիաների ոլորտն առաջնահերթություն հայտարարած մեր երկրի հեղինակությունն ամբողջ աշխարհում: Հպարտ եմ, որ այս մրցանակաբաշխության նախաձեռնողը և կազմակերպիչը «Սինոփսիս՚» ընկերությունն է: Միջոցառումը լիովին համապատասխանում է մեր ընկերության որդեգրած կորպորատիվ պատասխանատվության քաղաքականությանը Հայաստանում»,- նշել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն էլ հավելել է. «Նմանատիպ մրցանակները ոչ միայն նպաստում են Հայաստանի վարկանիշի բարձրացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաեւ խթան հանդիսանում մեր մասնագետների առաջխաղացման համար»:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» հրամանագիրը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց 2009 թվականի հուլիսի 6-ին: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատին: Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը` որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն:

Սկսած 2009 թվականից, մրցանակը ամեն տարի շնորհվելու է մեկ մրցանակակրի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն անդրադարձել են կամ ներուժ ունեն անդրադառնալու մարդկության վրա: Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական: 

Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե և ադամանդե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: Հաղթողը մրցանակը ստանում է ՀՀ Նախագահից` Երևանում տեղի ունեցող հանդիսավոր արարողության ընթացքում: Մրցանակաբաշխությանը հաջորդում է երեք օր տևողությամբ ծրագիր, որը ներառում է ծանոթացում երկրի և դրա էլեկտրոնային արդյունաբերության հետ, պրեզենտացիաներ ՏՏ ակադեմիական և գործարար հանրությունների կողմից, ինչպես նաև լայնածավալ լուսաբանում լրատվական միջոցներով: 

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Սինոփսիս Ինք. (Nasdaq: SNPS) և դրա Սինոփսիս Արմենիա ՓԲԸ ստորաբաժանումը ծրագրի հիմնական նախաձեռնողներն են: 2009 և 2010 թվականների ֆինանսավորումը իրականացվում է Մոբայլ Տելեսիստեմս ՓԲԸ դուստր ընկերության` ՎիվաՍել-ՄՏՍ ի կողմից ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցով:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45