Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ՄԻԱՑԵԼ Է «ԼԻԴԵՐ» ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
13/04/2011 15:56
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ՄԻԱՑԵԼ Է «ԼԻԴԵՐ» ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է հերթական միջազգային դրամական փոխանցումներ համակարգին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից` սկսած ս.թ. ապրիլի 11-ից ֆիզիկական անձինք-Բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և Ռուսական  ռուբլով նաև «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգի միջոցով` ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն այս կապակցությամբ նշել է. «Լիդեր համակարգը դարձավ թվով իններորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը, որոնց ծառայություններից կարող են օգտվել Բանկի հաճախորդները: Երկրի ողջ բնակչությանը կտրամադրվեն տարբերակված սակագներ, ինչը տվյալ պահին կարևոր գործոն է հանդիսանում դրամական փոխանցումների համակարգ ընտրելիս:  Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, պլանավորելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»:

Նշենք, որ Լիդեր համակարգը ունի 30 000 կետ աշխարհի 38 երկրներում: Դրամական փոխանցումները տևում են 10 րոպե: «Լիդեր» համակարգը գործում է շուկայում 2003 թվականից: Եվ ներկայումս հանդիսանում է ռուսական դրամական փոխանցումների առաջատար համակարգերից մեկը:

2011թ. ապրիլի 11-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս «Լիդերե համակարգի գործում է արագ դրամական փոխանցումների ինը համակարգ (SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա և  RIA Money Transfers), որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձր մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08