Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
16/03/2011 14:53
Կիսվել

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Օգտագործելով ՎՏԲ խմբի հնարավորությունները` ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Միկա» խմբի ընկերությունների համար սահմանվեց վարկափաստաթղթային սահմանաչափ 20 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում, որը նպատակաուղղված է «Արմավիա» ՍՊԸ, «Միկա Լիմիթեդ» և «Միկա Ցեմենտ» ՓԲԸ խմբի մեջ մտնող ընկերությունների տարբեր նախագծերի ֆինանսավորմանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից` վարկափաստաթղթային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն հիմնական միջոցների ձեռքբերման, վերանորոգման և արդիականացման ծախսերը, շրջանառու միջոցների համալրումը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կիրականացվեն ակկրեդիտիվների և երաշխիքների թողարկում` ի ապահովումն ապրանքների և ծառայությունների արտասահմանյան մատակարարների առջև ՄԻԿԱԽմբի ընկերությունների` արտաքին առևտրային պայմանագրերի շրջանակներում ստանձնած ֆինանսական պարտավորությունների:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովն այս կապակցությամբ նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ դիտարկել է «Միկաե խմբի ընկերությունները որպես իր ռազմավարական գործըկերներից մեկը: Տվյալ կոնտեքստում Բանկի կողմից «Միկաե խմբի ընկերություններին սահմանաչափի տրամադրումը համարում եմ այժմեական և կարևոր երկրի տնտեսության ռազմավարական ճյուղերի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման աջակցման տեսանկյունից: Մենք բավականին արդյունավետորեն շարունակում ենք ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի աաջատարընկերությունների հետ, և նախատեսում ենք  հետագայում էլ ներդրումներ կատարել տնտեսության զարգացման մեջ»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58