30/08/2010 18:27
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՏԱՐ Է «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն
Բիզնեսի զարգացման և բրենդի իմիջի ձևավորման ռազմավարության մշակման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում ընդունել անցկացնել ՀՀ բանկային համակարգի ընդհանրացված հետազոտում: Հետազոտումն իրականացվել է միջազգային հետազոտական ընկերության կողմից: Հարցումներն անց են կացվել Հայաստանի 5 խոշոր քաղաքներում` Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Արմավիր:
Ընդհանրացված հետազոտության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատարն է հետազոտման բոլոր հիմնական չափանիշներով: Բանկի ընդհանուր իմացությունը կազմում է 82%: Այդպիսով, բանկերի իմացությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջատար դիրքերում: Ըստ վստահության չափանիշի, որը բանկի ընտրության հարցում հանդիսանում է շատ կարևոր գործոն սպառողի կողմից, ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բարձրագույն դիրք:
Ինչպես տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան Բանկից` հետազոտումը նաև ցույց է տվել ՎՏԲ-Հայաստան Բանկի ուժեղ կողմերը` հեղինակավոր, կայուն, հաճախորդների նկատմամաբ բարեխիղճ, օբյեկտիվ և ազնիվ վերաբերմունք և այլն:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
