Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
2011Թ.-Ի ՀԱՄԱՐ  «ՎՏԲ-ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն  ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻ ՄԵԾ ԱՃ
18/05/2011 15:58
Կիսվել

2011Թ.-Ի ՀԱՄԱՐ «ՎՏԲ-ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻ ՄԵԾ ԱՃ

Այսօր` մայիսի 18-ին, «ՎՏԲ-բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հրավիրել էր մամլո ասուլիս, որի շրջանակներում բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ամփոփեց Հայաստանում բանկի գործունեության 5-ամյակը` հրապարակելով այս տարիների ընթացքում բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների դինամիկան: Այսպես, 2005 թվականից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում «ՎՏԲ-բանկ Հայաստան» ՓԲԸ-ն գրանցել է ակտիվների 307.4% աճ, ընդհանուր կապիտալի` 336.1% աճ, կանոնադրական կապիտալի 184.4% աճ, վարկային ներդրումների 424.4% աճ, ընդհանուր պարտավորությունների 299.8% աճ և շահույթի 478.3% աճ:

Միևնույն ժամանակ, 2010 թվականի արդյունքներով «ՎՏԲ-բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հիմնական ֆինանսական ցուցանիշներն այսպիսին են.

 – 2010թ. արդյունքներով  զուտ եկամուտը կազմել է 4,4 մլրդ ՀՀ դրամ,

 – Հաճախորդների վարկային  պորտֆելը ավելացել է 21,1%-ով  մինչև 86,6 մլրդ ՀՀ դրամ,

 – Հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը կազմել է 58,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդների ծավալը 2009 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշների համեմատությամբ աճել է 61,1%-ով և կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ,

 – Զուտ գործառնական եկամուտը 2009 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 40,7%-ով և կազմել է 11,2 մլրդ ՀՀ դրամ:

Ներկայացնելով բանկի ֆինանսական ցուցանիշները  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նշեց. «2010 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր զարգացումը որպես ունիվերսալ բանկ և նշանակալիորեն ամրապնդեց իր դիրքերը հիմնական ցուցանիշներով, մնալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների ծավալը 2010 թվականին աճել է 61,1%-ով, ինչը բացատրվում է Բանկի հանդեպ ունեցած հաճախորդների վստահությամբ և ավանդատուների մոտ միջոցների խնայողության կուլտուրայի ձևավորմամբ:   Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացել է 21,1%-ով մինչև 86,6 մլրդ ՀՀ դրամ, ի շնորհիվ ֆիզիկական անձանց վարկերի նշանակալի աճի: Մենք որպես վարկային հաստատություն ակտիվ աշխատել ենք երեք հիմնական ուղղություններով` սպառողական վարկավորում, հիպոթեքային վարկավորում և վարկային քարտեր: Մենք նաև ակտիվ համագործակցել ենք մեծածախ և մանրածախ առևտրային, շինարարական և սննդաարդյունաբերական ձեռնարկությունների հետ: Մենք վստահ ենք, որ 2011 թվականը կլինի էլ ավելի արդյունավետ, և մենք ակնկալում ենք վարկային և ավանդային պորտֆելների մեծ աճ»:

2010թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը  արձանագրել է նշանակալից առաջընթաց բիզնեսի զարգացման բոլոր ուղղություններում:  Բանկի ակտիվները 2010թ. ավելացել են  7,2%-ով մինչև 127.5 մլրդ ՀՀ դրամ: Առանցքային գործոններից մեկը հանդիսացավ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացումը: 2010 թվականի ընթացքում Բանկն իր ծառայություններն է մատուցել ավելի քան 250 հազար հաճախորդ-ֆիզիկական անձանց և ավելի քան 5.500 իրավաբանական անձանց, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների:  Ընդհանուր առմամբ, Բանկի բաժինը շուկայում 2010թ. ավարտին կազմել է 8,5% վարկերի մասով և 7,9% ավանդների մասով:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37