Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ  ԹԻՎ 76  ՄԻՆԻՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՐԶԴԱՆՈՒՄ
25/02/2011 16:11
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ԹԻՎ 76 ՄԻՆԻՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՐԶԴԱՆՈՒՄ

Մանրածախ բիզնեսի զարգացման 2011թ. ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխեց Թիվ 76 մինիմասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք (ք. Հրազդան, Միկրոշրջան, Զ. Անդրանիկի պողոտա 131/2): Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: Հրազդան քաղաքում Թիվ 76 մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները կստանան ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինից:
 
Այստեղ ամսեկան կսպասարկվեն են մոտ 30.000 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք:  Մասնաճյուղը քաղաքի բնակչությանն է տրամադրում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ`ավանդների բացում, դրամական փոխանցումներ, սպառողական վարկեր (վարկեր ոսկու գրավադրմամբ, վարկային քարտեր, ունիվերսալ քարտեր, օվերդրաֆտ), հիփոթեքային վարկեր, ավտովարկեր, բիզնես վարկեր:
 
Հրազդան քաղաքում Թիվ 76 մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, Բանկի դեպարտամենտների տնօրեններ և վարչության պետեր, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:  
 
Միջոցառման եզրափակիչ մասում ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Վ. Օվսյաննիկովը ջերմորեն շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին,  Թիվ 76 մասնաճյուղի հաճախորդներին և աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն,  հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր նվաճումներ բիզնեսում, բարգավաճում և փոխշահավետ համագործակցություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02