Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԵՎ BUSINESS & FINANCE CONSULTING-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
25/03/2011 16:51
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԵՎ BUSINESS & FINANCE CONSULTING-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Business & Finance Consulting -ը (BFC) հաջողությամբ ավարտեցին երկու տարվա համագործակցությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկում միկրովարկավորման ծրագիրը նպաստեց փոքր բիզնեսի ֆինանսավորման շուկայում Բանկի առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացվում էր Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի հովանու ներքո և BFC ընկերության տեխնիկական աջակցությամբ:

Ծրագրի իրականացման ժամանակահատվածում` 2009թ. հունվարից 2011թ. փետրվար, տրամադրվել է 1 233 վարկ 13,6 մլն. դոլար գումարի չափով:  2009 թվականի համեմատությամբ (համատեղ ծրագրի սկիզբ) փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարկային պորտֆելը ավելացել է 10 անգամ (1000%): Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման առաջնային  ուղղություններից մեկը: Ներկայումս Բանկը գրավում է առաջատար դիրքեր  փոքր և միջին բիզնեսի վարկավորմամբ զբաղվող Հայաստանի առևտրային բանկերի միջև:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկով,- «ՎՏԲ-Հայաստան Բանկի և BFC միջև համատեղ համագործակցությունը նպաստել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի արագ և հաջող ներդրմանը: BFC ընկերությունը ցուցաբերել է տեխնիկական աջակցություն այնպիսի կարևոր ասպեկտների ներդրմանը և զարգացմանը, ինչպիսիք են կադրային ներուժ, Փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարչության  կառուցվածքի ստեղծում, միկրովարկավորման համակարգի մշակում, շուկայի վերլուծում և վարկային նոր ծառայությունների ներդրում, ինչպես նաև դիմումների ուսումնասիրման շրջանում ռիսկերի վերահսկման ուժեղացում: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում BFC ընկերությանը արդյունավետ և բեղմանվոր համագործակցության և աջակցության համար»:

BFC ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն` Միխաէլ Կորտենբուշ,- «Ես բարձր եմ գնահատում BFC և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև համգործակցության արդյունքները: Ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը  Հայաստանում` ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի հսկայական ներուժ փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում հետագա զարգացման համար: Այսօրվա դրությամբ Բանկն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները Փոքր և միջին բիզնեսի վարկավորման վարչության արդյունավետ զարգացման համար, կայուն և ակտիվ գործնական դիրք Հայաստանի ֆինանսական շուկայում, որակավորված մասնագետներ, զարգացած կառուցվածք, ծառայությունների լայն ընտրանի, հաճախորդների հետ աշխատանքի ճկուն համակարգ, որը հանդիսանում է ակտիվ և արդյունավետ զարգացման գրավականը: Մենք հույս ունենք հետագայում էլ շարունակել համագործակցությունը ՎՏԲ խմբի հետ»:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08