Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
WCG ՀԱՅԱՍՏԱՆ 2011. ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻԲԵՌԽԱՂԵՐԻ 5-ՐԴ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
13/06/2011 12:39
Կիսվել

WCG ՀԱՅԱՍՏԱՆ 2011. ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻԲԵՌԽԱՂԵՐԻ 5-ՐԴ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

“ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի Կիբեռխաղերի 5-րդ բաց առաջնության մեկնարկի մասին: Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային WCG(WorldCyberGames) համակարգչային և վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի Հայաստանյան նախընտրական փուլ: Միջազգային  համակարգչային խաղեր մրցույթն իր պատմությունը սկսել է 2000թ-ին:

Համաձայն առաջնության կանոնների միջազգային առաջնության մասնակցության հայտ ներկայացրած յուրաքանչյուր երկիր անց է կացնում նախընտրական փուլ: Հայաստանյան նախընտրական փուլը կկայանա 2011թ-ի հունիսի 22-26 “Կոնգրես” հյուրանոցի շքասրահում:

Այս տարի պաշտոնական մարզաձևեր են ընտրված FIFA 2011 և StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota: Պաշտոնական մարզաձևերում հաղթողներն այս տարի հնարավորություն կունենան մասնակցելու WCG Գլխավոր եզրափակչին, որը տեղի կունենա  2011թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը Կորեաի Բուսան քաղաքում:

Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ և կբաշխվի բոլոր չորս մարզաձևերում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցների միջև: “ԱրմենՏել”  ընկերությունը նաև կապահովի WCG Հայաստան 2011 խաղերի օնլայն ինտերնետ հեռարձակումը:

«Միջազգային Կիբեռխաղերը խոշորագույն խաղային առաջնություն է ամբողջ աշխարհում, այնպիսին ինչպիսին Օլիմպիական խաղերն են մարզիկների համար: “ԱրմենՏել” ընկերությունն ուրախ է աջակցելու հայ երիտասարդներին. թող թիմային ոգին, հաջողությունը և հավատը պայծառ ապագայի և հաղթանակի հանդեպ ուղեկցեն մեր Կիբեռ մարզիկներին»,- նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմակերպչական խումբը տեղեկացնում է, որ այս տարի միջոցառումներն ավելի մասշտաբային են, բացի հիմնական խաղերից կազմակերպված են նաև հարակից մրցույթներ. “Սիրողական նկարիչ”, “Սիրողական լուսանկարիչ”,“Թաչ-թայփինգ (միայն կանանց և աղջիների համար)”:

Հայաստանյան մրցույթի մասնակիցների գրանցումը կատարվում է առցանց` մրցումների պաշտոնական www.wcg.am կայքում, որտեղ նաև տեղադրված է մանրամասն տեղեկատվություն մրցումների և մրցույթի մասին: Համաշխարհային առաջնության հովանավորն է “Սամսունգ” ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր հովանավորն է “ԱրմենՏել” ընկերությունը: Համակարգչային աջակցությունը “Ֆայն” ընկերության, իսկ ինֆորմացիոն հովանավորներն են RadioVan և Russkoe Radio:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08