Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
WIFI ԻՆՏԵՐՆԵՏ`ՀԱՆՐԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ
16/06/2011 14:30
Կիսվել

WIFI ԻՆՏԵՐՆԵՏ`ՀԱՆՐԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ

Այսօրվանից Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետ`  Երևանի քաղաքապետարանի և Orange-ի այսօր մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում: Հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ  երթուղիները սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:

«Սա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ կտա փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում մեր ծառայությունները: Հուսով եմ, որ Երևանի բնակիչներին դուր կգա այս հնարավորությունը և նրանք կօգտվեն ավտոբուսում անցկացրած ժամանակից` այն ավելի բովանդակալից դարձնելու համար: Պիլոտային նախագծի հաջողության դեպքում մենք միտք ունենք ավելացնել Wi-Fi-ով ապահովված ավտոբուսների քանակը:», – այս կապակցությամբ նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` երկրի բնակչության 95% տոկոսին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52