Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
22/03/2011 14:06
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի (ՔՀՀ) շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրի հայտերի/առաջարկների մրցույթ: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 8,000-10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրամաշնորհները մրցութային հիմունքներով կտրամադրվեն առնվազն երկու տարվա փորձառություն ունեցող ոչ-կառավարական և շահույթ չհետապնդող տեղական հասարակական կազմակերպությունների (հ/կ): Դիմորդները խրախուսվում են ցույց տալ իրենց կազմակերպության գումարային կամ նյութական ներդրումը ծրագրի իրականացման համար:

Դրամաշնորհները կօժանդակեն քաղաքացիական ներգրավվածության խթանմանն ուղղված ծրագրային առաջարկներին, այն է` հասարակության տարբեր շերտերի տեսակետների արտահայտման համար հնարավորությունների ընձեռնմանը, զարգացման գործընթացներում և քաղաքականությունների մշակման մեջ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներգրավման և մասնակցության ապահովմանը: Այս պահանջների բավարարումը հայտերի ֆինանսավորման կարևորագույն չափորոշիչներից մեկն է:

Ներկայացվող ծրագրերում նախատեսված գործողությունները պետք է` 

 – Խթանեն հասարակական համաձայնությունը և սեփականատիրությունը` հանուն բարեփոխումների, աղքատության նվազեցման և զարգացման ռազմավարությունների` ստեղծելով գիտելիքների փոխանակման ցանցեր, փոխըմբռնման նախադրյալներ, խրախուսելով կառավարական հիմնարկների, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությունը, և երբեմն վերացնելով առկա լարվածությունը: 

 – Վեր հանեն բնակչության աղքատ և խոցելի խմբերի խնդիրները` հավաստիացնելով, որ վերջիններիս տեսակետները արտացոլված են քաղաքականությունում և ծրգրային որոշումներում: 

 – Ուժեղացնեն զարգացման ծրագրերի ազդեցությունն` ապահովելով գիտելիք, բացահայտելով հնարավոր ռիսկերը, ցուցաբերելով նպատակային աջակցություն և ընդլայնելով մասնակցությունը, ներառյալ` համայնքային մակարդակում: 

 – Առաջ քաշեն նորարարական գաղափարներ և լուծումներ տեղական մակարդակում զարգացման մարտահրավերների վերաբերյալ:

 – Բարելավեն զարգացման ծրագրերի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը, որոնք նպաստում են արդյունավետ կառավարման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը: 

 – Վեր հանեն երիտասարդությանն առնչվող խնդիրները և կազմակերպեն քննարկումներդրանց հնարավոր լուծումների շուրջ:

Ծրագրերը կարող են ներառել նաև խորհրդատվություններ և սեմինարներ, հրատարակումներ կամ ձայնա-տեսողական նյութերի պատրաստում: Սույն դրամաշնորհային ծրագիրը չի օժանդակում գործառնական, հետազոտական, ֆորմալ ակադեմիական ու կրթական բնույթի կամ ընթացիկ ինստիտուցիոնալ ծրագրերին: Դրամաշնորհ չի տրամադրվի նաև անհատներին` կրթաթոշակների կամ ճանապարհորդության և ուսման համար: 

Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 12 ամիս է: Դրամաշնորհի շրջանակներում իրականացվելիք ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2011թ. հուլիսի 1-ից ոչ շուտ:

Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ` մեկ օրինակով` հայերեն կամ անգլերեն (երկու լեզուներով ներկայացնելու կարիք չկա): Հայտերն ընդունվում են նաև էլեկտրոնային տարբերակով` [email protected] էլ. փոստի հասցեով:

Ծրագրի առաջարկը չպետք է գերազանցի չորս (4) էջը (առանց հավելվածների): Ծրագրի առաջարկի/հայտի ձևը կարող եք ձեռք բերել ՀԲ Երևանի գրասենյակից կամ ներբեռնել այն ՀԲ Երևանի գրասենյակի կայքի (www.worldbank.org.am) Քաղաքացիական հասարակություն հիմնադրամ (Civil Society Fund) էջից: 

Հայտերն ընդունվում են մինչև 2011թ. ապրիլի 28-ը, ժամը` 16:00:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08