Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵՐԵՎԱՆ-ԼԻՈՆ. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
18/07/2011 12:36
Կիսվել

ԵՐԵՎԱՆ-ԼԻՈՆ. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երևանի քաղաքապետի հրավերով հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը պաշտոնական հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Խոսելով Լիոնի և Երևանի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի հետագա ընթացքի և շարունակականության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ` կողմերը նշել են, որ երկու քաղաքապետերի հանդիպումը նոր լիցք կհաղորդի Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններին: 

Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երևանի ծրագրերում` Կարեն Կարապետյանը համոզմունք  է հայտնել, որ երկու քաղաքների միջև փոխգործակցության լայն դաշտ կա և,  հաշվի առնելով առկա ներուժի  իրացման հնարավորությունը` քաղաքապետն առաջարկել է աշխատանքային քննարկումների  արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել: Խոսելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի շուրջ` Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ներդրումային ծրագրերի մասով սպասվում են մրցույթներ: 

«Մենք վստահ ենք, որ այն առաջարկները, որ ներկայացնում ենք ֆրանսիական գործընկերներին` շահավետ են:  Պետք է սկզբունքորեն հասկանալ, որ քաղաքային կառավարման և համագործակցության մեջ օգնություն բառ չի կարող լինել: Անպայման ուզում եմ նշել, որ մենք առաջարկում ենք ֆրանսիական գործընկերներին իրենց մասնակցությունն ունենալ մայրաքաղաքում այսօր ձևավորվող բիզնես ոլորտներում: Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, այլ ոչ թե քաղաքային բյուջեներից հատկացվող գումարների: Ներկայացվող ոլորտները բիզնես տրամաբանություն ունեն, և ես վստահ եմ, որ շատ դեպքերում իրենք կարող են նաև, Ֆրանսիայի այսօրվա շուկայից ելնելով, ավելի շահութաբեր լինել: Սկզբունքորեն մեր նպատակը մեկն է` քաղաքների միջև ձևավորել համագործակցության դաշտ» – ընդգծել է Երևանի քաղաքապետը: 

Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ Երևանը առանձնահատուկ գործընկեր է Լիոնի համար և Երևանի հետ համագործակցությունը կարևոր է: «Ես հուսով եմ, որ մեր համագործակցությունը էլ ավելի խոր կզարգանա այնպիսի ոլորտներում, որոնք խիստ կարևոր են երևանցիների համար: Համոզված եմ, որ մենք կունենանք արգասաբեր համագործակցություն: Մենք կարող ենք կապող օղակ դառնալ Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մեծ ձեռնարկությունների միջև: Տեսանելի է, որ Երևանը բավականին փոխվել է, զարգացումն ակնհայտ է, և ես վստահ եմ, որ այստեղ ներդրումների լավ հնարավորություններ կան ֆրանսիական ընկերությունների համար»,- նշել է Լիոնի քաղաքապետը:   

Հանդիպման վերջում Երևանի և Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված համատեղ և փոխշահավետ ծրագրերի իրականացում։

«Երևանի և Լիոնի միջև ձևավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը ստեղծում են բոլոր հիմքերը, որ մեր համագործակցությունը լինի երկարատև»,- նշել է Երևանի քաղաքապետը, հավելելով, որ գործընկերության համաձայնագրում նախանշված բոլոր ուղղությունները քննարկման փուլից կտեղափոխվեն գործնական հարթություն, և արդյունքը առաջիկայում տեսանելի կդառնա:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2