Կրիպտո

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Bank of America-ն կանխատեսում է կրիպտոշուկայի ծավալների աճ 15 անգամ՝ մինչև 30 տրլն դոլար
24/03/2022 21:07
Կիսվել

Bank of America-ն կանխատեսում է կրիպտոշուկայի ծավալների աճ 15 անգամ՝ մինչև 30 տրլն դոլար

Bank of America-յի ստորաբաժանումներից մեկի նախկին ղեկավար Դեյվիդ Վուն հայտարարել է, որ բիթքոինն անչափ լուրջ տնտեսական և աշխարհաքաղաքական ճնշումների կենթարկվի այն բանից հետո, երբ աշխարհի խոշորագույն երկրները սկսեն թողարկել իրենց թվային արժույթները (CBDC), խոսքը գնում է թվային դոլարի կամ թվային յուանի մասին։

Նման ճնշումների օրինակ են նաև պետությունների կողմից որդեգրվող ավելի խիստ կանոնները, մասնավերապես, Թայլանդն ապրիլի 1-ից արգելում է կրիպտոարժույթներն օգտագործել որպես վճարային միջոց՝ նշելով, որ այն թուլացնում է պետության դրամավարկային քաղաքականության ազդեցությունը։

Բանկի վերլուծաբանները կարծում են, որ ժամանակի ընթացքում կրիպտոշուկան կդառնա ավելի քիչ ապակենտրոնացված, սակայն ավելի կառավարվող և վստահելի։ Դա իր հերթին կբերի կապիտալիզացիայի ռեկորդային աճի՝ 2 տրլն դոլարից 30 տրլն դոլարի։

Bank of America-յի մեկ այլ աշխատակից Ալկեշ Շահը նշում է, որ կրիպտոարժույթները չեն շարժվում բիթքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոյի կանխատեսած ուղղությամբ, որը կարծում էր, որ թվային արժույթները պետք է լինեն ապակենտրոնացված և անանուն։ Վերլուծաբանն ավելացնում է, որ պետական կարգավորումների արդյունքում կրիպտոաշխարհը դառնում է ավելի քիչ ապակենտրոնացված, սակայն ավելի վստահելի։

«Վերջիվերջո, բոլորը ցանկանում են ոլորտի որոշակի կառավարում և վստահելիության ինչ-որ մակարդակ», – նշում է Շահը։

Ինչ կայանում է կրիպտոշուկայի ծավալների կանխատեսվող (մինչև 30 տրլն դոլար) աճին, ապա վերլուծաբանը կարծում է, որ այն տեղի կունենա առաջին հերթին պետական կիսաապակենտրոնացված համակարգերի շնորհիվ, խոսքը պետական թվային արժույթների (CBDC) մասին է։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88