Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կրիպտո-արջերը թափ են հավաքել. ինֆլյացիան ԱՄՆ-ում հասել է նոր՝ 40-ամյա առավելագույնի. Կրիպտո` ByBit-ի հետ
15/06/2022 13:23
Կիսվել

Կրիպտո-արջերը թափ են հավաքել. ինֆլյացիան ԱՄՆ-ում հասել է նոր՝ 40-ամյա առավելագույնի. Կրիպտո` ByBit-ի հետ

Նախորդ շաբաթ ԱՄՆ ինֆլյացիայի (գնաճ) տվյալները ցույց են տվել նոր՝ 40-ամյա առավելագույն ցուցանիշ՝ 8,6%։ Այս իրադարձությունն էլ ավելի է ապակայունացրել համաշխարհային ֆինանսական շուկաները։ Կրիպտոշուկային նույնպես չի շրջանցել այս նորությունը։ ԱՄՆ-ում ինֆլյացիայի  մասին մայիսյան տվյալների հրապարակման պահից սկսած, ուրբաթ օրը BTC նվազել է ավելի քան 16%-ով՝ 30.000 դոլարից մինչև 25.000 դոլարի։

Չնայած կրիպտոարժույթը նվազել է 63%-ով՝ իր ռեկորդային առավելագույնի հետ համեմատած, գերակայության ինդեքսը շարունակում էր աճել՝ հասնելով 7 ամիսների ընթացքում ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան 48%։ BTC շարունակում է գերակայել արջի շուկայում, քանի որ ալտքոինները ցուցադրում են ավելի վատ արդյունքներ։ Մի քանի L1-միավորներ վերջին շաբաթվա ընթացքում դարձել են բավականին անշահավետ։ Դրանց թվին են դասվում SOL և AVAX-ը, որոնք նվազել են համապատասխանաբար 24 և 33%-ներով։

Ինֆլյացիայի արագ աճի տեմպի պատճառով կրիպտոարժույթներում  ներդրողները դարձել են ավելի քիչ ռիսկային՝ հանգեցնելով BTC-ի և ավելի լայն կրիպտոշուկայի հանդեպ «արջի» տրամադրվածության։

Կրիպտո-արջերը թափ են հավաքել. ինֆլյացիան ԱՄՆ-ում հասել է նոր՝ 40-ամյա առավելագույնի. Կրիպտո` ByBit-ի հետ

Երկուշաբթի առավոտվա դրությամբ՝ ByBit-ում BTC անժամկետ պայմանագրերի շուկան գտնվում է 25.589 դոլարի մակարդակի վրա, որը 7,5%-ով ցածր է, քան նախորդ օրը։

Արջերը ներդրել են ողջ ջանքերը, որ հունիսի 7-ից սկսած BTC-ն միայն նվազի յոթ օր շարունակ։ Սակայն միայն նրանք չեն ազդել BTC արժեքի վրա։ Բիթքոինը մայիսի 12-ին նվազել է նվազագույն արժեքից ցածր, որոնք ծառայում էին որպես «պաշտպանության գծի» վերջին հույս։ Այդ իսկ պատճառով շուկայական վերլուծաբանները հաստատուն կանգնած են արջի կողմում՝ առաջատար կրիպտոարժույթի արժեքի ապագա ուղղության տեսանկյունից։

Բոլորը սպասում են BTC «ցլերի» պատասխանին՝ կապված ընթացիկ զեղչերի հետ։ Այս մակրոտնտեսական պայմաններում շատերը սպասում են, որ BTC կշարունակի նվազել մինչև 20.000 դոլար։ Նմանատիպ միտում վերջին անգամ նկատվել է 2020-ի դեկտեմբերին։ Եթե BTC-ն չի կարող աճել մինչև 30.000 դոլար և ավելի արժողության, ապա շուկայում ռիսկից հրաժարվելը, հավանաբար, կհանգեցնի BTC-ի արժեքի նվազմանը մինչև 20.000 դոլարի։

Այլ տեսանկյունից, ամենօրյա հարաբերական ուժի ցուցանիշը (RSI) ցույց է տալիս, որ BTC-ն գերվաճառվել է, այդ իսկ պատճառով արժեքը կարող է հետ մղվել՝ կարճ-դիրքերի շահույթի ամրապնդման պատճառով։

Կրիպտո-արջերը թափ են հավաքել. ինֆլյացիան ԱՄՆ-ում հասել է նոր՝ 40-ամյա առավելագույնի. Կրիպտո` ByBit-ի հետ

Վերջին 14 և ավելի ամիսների ընթացքում ալտքոինների մեծ մասը խիստ տուժել են, իսկ ETH նվազել է ամենացածր մակարդակի։ ETH-ն, ըստ շուկայական կապիտալիզացիայի մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթը, վերջին յոթ օրերի ընթացքում նվազել է 25%-ով, ընկնելով 2018 թվականի բուլ-ռանի գագաթնակետից ցածր։ Ուրբաթ օրը ETH կորցրել է աջակցության կարևոր մակարդակ՝ 1700 դոլարի չափով, և այդ պահից ի վեր՝ նվազել է ավելի քան 20%-ով՝ հասնելով 1360 դոլարի։

2018 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ ETH-ն մտել է իր շաբաթական հարաբերական հզորության ցուցանիշի (RSI) տարածք՝ 10-շաբաթյա անկումից հետո։ Միջնաժամկետ կանխատեսումը ենթադրում է, որ այս նվազման միտումը կարող է շարունակվել որոշ ժամանակվա ընթացքում, եթե ETH չկարողանա վերականգնել 2000 դոլարի մակարդակի նկատմամբ վերահսկողությունը։ Գերակշռող «արջային» տրամադրությունների պայմաններում վերոնշյալ վերականգնումը դժվար թե իրականանա։ Այս ձևով մենք կարող ենք ակնկալել, որ իրավիճակը կպահպանվի։ Այն կնպաստի ETH անկմանը՝ 1000 դոլարի նիշին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98