Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը բացառում է նավթի վաճառքը բիթքոինով. Կրիպտո՝ Bybit-ի հետ
21/06/2022 13:19
Կիսվել

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը բացառում է նավթի վաճառքը բիթքոինով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ռուսաստանի կառավարությունը բիթքոինը դիտարկում է որպես վճարման տարբերակ փոքր բիզնեսների գործարքների համար, բայց ոչ նավթի արտահանման, նշել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ գերատեսչությունը նկատի ունի, որ կրիպտոարժույթները կարող են օգտագործվել բարտերային գործարքների համար, բայց ոչ որպես օրինական վճարում։ 

Կրիպտո վճարումները ռուսական պետական հաշվարկների համար չեն. Ֆինանսների նախարար

Կրիպտոարժույթներով վճարումները՝ միջազգային գործարքների տեսանկյունից, Մոսկվայի իշխանությունների կողմից դիտվում են որպես փոքր մասնավոր բիզնեսների պայմանագրերի այլընտրանքային տարբերակ, սակայն դա ազդեցություն չի ունենա Ռուսաստանի նավթի մատակարարման վրա։ Այս մասին պարզաբանում է տվել ֆինանսների նախարարության ֆինանսական քաղաքականության վարչության ղեկավար Իվան Չեբեսկովը, որն օրերս այդ թեմայով զրուցել է լրագրողների հետ։

Նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթն օգտագործել որպես ակտիվ, ոչ որպես վճարման միջոց՝ նշել է բարձրաստիճան պաշտոնյան։ Դա նշանակում է, որ թվային արժույթները կարող են օգտագործվել բարտերային գործարքների համար, երբ գնորդը պաշտոնապես փոխանակում է բիթքոինները կամ այլ կրիպտոարժույթները ապրանքի կամ ծառայության հետ։ Մեջբերելով RTVI-ին Չեբեսկովը մանրամասնել է.

Bybit

«Նպատակն այլընտրանք ապահովելն է, այլ ոչ թե ասել, որ Ռուսաստանը ամեն ինչի համար հիմա վճարում է կրպտոյով։ Խոսքը ոչ թե պետական հաշվարկների մասին է, այլ միայն մասնավոր բիզնեսի»։ 

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մատնանշել է, որ նավթը դժվար թե վաճառվի բիթքոիններով՝ արտահանման մեծ ծավալների շնորհիվ։ Եվ չնայած Ռուսաստանի ոչ բոլոր գործընկերները կկարողանան անցում կատարել ազգային արժույթների՝ կապված ԱՄՆ դոլարի և եվրոյի վճարումների աճող դժվարությունների հետ, նա հավատում է, որ կրիպտո գործարքները հնարավոր են միայն համեմատաբար փոքր պայմանագրերով և կրիպտոն ընդունելուն բաց բարեկամ երկրների հետ։

Չեբեսկովի մեկնաբանությունները հնչել են էներգետիկ պառլամենտական կոմիտեի նախագահ Պավել Զավալնիի ավելի վաղ արված հայտարարությունից անմիջապես հետո, ով բիթքոինը համարում է որպես արևմտյան արժույթների հավանական փոխարինող ռուսական էներգակիրների՝ մասնավորապես բնական գազի արտահանման համար։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկը մեղմացրել է իր դիրքորոշումը կրիպտո վճարումների հետ կապված՝ արտաքին առևտրային հարաբերությունների համատեքստում։ Մայիսին ֆինանսների նախարարության կողմից մշակված «Թվային արժույթի մասին» նոր օրինագծին ավելացվել է դրույթ, ըստ որի՝ ռուսական ընկերությունների թույլատրվում է գործարքներ կատարել ներմուծման և արտահանման նպատակով։

Կրիպտոարժույթը Ռուսաստանի քաղաքացիական օրենսգրքում որպես սեփականություն ճանաչելը և օրենսգրքում ապրանքաշրջանառության հոդվածի մեջ փոփոխություններ մտցնելը, որը կարգավորում է ռուսական սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեությունը, անհրաժեշտ է, որպեսզի դուռ բացվի նմանատիպ գործարքների առաջ, ասված է զեկույցի մեջ։

Ամերիկայի միացյալ նահանգները և իր դաշնակիցները փորձում են կանխել Ռուսաստանի Դաշնության կողմից կրիպտոարժույթների օգտագործումը՝ շրջանցելու պատժամիջոցները, որոնք սահմանվել են հարևան Ուկրաինայի դեմ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում։ Որոշ գլոբալ կրիպտո հարթակներ արդեն արգելափակել են ռուսական օգտատերերի հաշիվներ՝ նշում է RTVI-ն։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58