Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Binance-ը բացահայտել է ֆինանսական կորուստները KYC ընթացակարգերի ներդրման պատճառով
02/08/2022 21:00
Կիսվել

Binance-ը բացահայտել է ֆինանսական կորուստները KYC ընթացակարգերի ներդրման պատճառով

Կրիպտոարժույթների փոխանակման բորսա Binance-ը կորցրել է «իր հաճախորդների մոտ 90%-ը և միլիարդավոր դոլարների եկամուտ» KYC-ի ներդրման պատճառով։ Այս մասին CoinDesk-ին տված հարցազրույցում ասել են բորսայի համապատասխանության թիմի ներկայացուցիչները:

Ըստ նրանց՝ 2021թ․ հուլիսին Binance-ը չստուգված օգտատերերի համար ներդրել է դուրսբերման սահմանափակումներ։ Դրա պատճառով օրական դուրսբերման սահմանաչափը 2 BTC-ից նվազել է մինչև 0,06 BTC: Դա արվել է փողերի լվացման դեմ պայքարի և անօրինական գործունեությունը նվազեցման համար, սակայն դա ուղղակիորեն ազդել է օգտատերերի թվի և ընկերության եկամուտների վրա:

Համապատասխանության թիմի ներկայացուցիչները հերքեցին այն տեղեկությունը, որ Binance-ի գործադիր տնօրեն Չանգպենգ Չժաոն անտեսել է անվճար KYC քաղաքականության և փողերի լվացման դեմ պայքարի իրենց կոչերը:

«Ես հաստատ գիտեմ, որ Չժաոն որոշումներ է կայացրել, որոնք Binance-ին մեծ գումար են արժեցել: Ռիսկի վրա հիմնված որոշումների պատճառով մենք ջնջել ենք միլիոնավոր օգտատերերի հաշիվներ: Դա միլիարդավոր դոլարներ արժեցավ, բայց նա աջակցեց այս քայլին»,- ասել է Binance-ի Համաշխարհային հետախուզության և հետաքննության գծով փոխնախագահ Տիգրան Ղամբարյանը։

Վերջերս Reuters-ը հրապարակեց մի շարք զեկույցներ, որոնք Binance-ը կապում են անօրինական գործունեության հետ: Մասնավորապես, հոդվածներից մեկը մատնանշում էր բորսայի խորը կապը ռուսալեզու դարքնեթ-շուկա Hydra-ի հետ: 2017թ․ ի վեր հարթակը մշակել է Hydra-ի հետ կապված վճարումներ՝ 780 մլն դոլար արժողությամբ՝ ըստ գործակալության:

Բորսայի ավագ հետաքննման տնօրեն Մեթյու Փրայսը  CoinDesk-ին տված հարցազրույցում խոստովանել է Hydra-ի մասշտաբները: Այնուամենայնիվ, Reuters-ի պնդումները Binance-ի հետ իր կապի վերաբերյալ հավասարազոր են պնդելու, որ Bank of America-ն աջակցում է թմրակարտելների համար փողերի լվացմանը, ասել է նա:

Ըստ Ղամբարյանի՝ հանցագործներն ընտրել են Binance-ը, քանի որ այս ճանապարհը պարզվել է «ամենահեշտն ու ամենաէժանը»։ Նա ընդգծել է, որ բորսան չի կարող վերահսկել մուտքային գումարները, սակայն կարողանում է վերահսկել դրանց հետագա շարժը։ Միևնույն ժամանակ, VPN-ի օգտագործումը չի խանգարի օգտվողի նույնականացմանը:

Փրայսը հավելեց, որ ապօրինի գործունեությանը հետևում են գործարքների մոնիտորինգի միջոցով, ինչի պատճառով «կեղտոտ փողերը շրջանառվում են բորսաներից դուրս՝ օֆլայն»: Այստեղ է, որ KYC-ն օգնության է հասնում:

Համապատասխանության թիմը նաև մեկնաբանել է Reuters-ի տարածած հաղորդումները, որ Binance-ը շարունակել է սպասարկել իրանցի հաճախորդներին՝ միաժամանակ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները և այդ երկրում բիզնես անելու արգելքը:

«Պատժամիջոցների առումով երկրից դուրս ապրող Իրանի քաղաքացիները OFAC-ի համար խնդիր չեն։ ԱՄՆ պատժամիջոցները կիրառելի են միայն ԱՄՆ օրենսդրության համաձայն։ Անօրինական է դրանք տարածել արտերկրում ապրող Իրանի քաղաքացիների վրա»,- ասել է պատժամիջոցների կիրարկման համաշխարհային ղեկավար Չագրի Պոյրազը:

Ղամբարյանն ընդգծեց, որ Binance-ը ԱՄՆ-ում իրավաբանական անձ չէ և գործում է տարբեր իրավասություններում։ Բորսան պահպանողական մոտեցում է ցուցաբերում և համապատասխանում է ԱՄՆ պատժամիջոցներին, թեև դա հակասում է ԵՄ օրենսդրությանը:

Չանգպենգ Չժաոն Twitter-ում գրել է, որ CoinDesk-ի վերնագրի մեջբերումը միլիոնավոր դոլարների կորցրած եկամուտների մասին «միանգամայն սխալ է»:

Հիշեցնենք, որ 2021թ․ ֆինանսական կարգավորիչները մի շարք երկրներում, այդ թվում՝ Նիդեռլանդներում, Իտալիայում, Լեհաստանում, Ճապոնիայում, Թաիլանդում, Հոնկոնգում, Սինգապուրում, Հարավային Աֆրիկայում և մի շարք այլ երկրներում, նախազգուշացումներ են արել ներդրողներին ընկերության գործունեության վերաբերյալ։

Այս ֆոնին՝ Չժաոն բաց նամակ է հրապարակել, որում նկարագրում է Binance-ի պլանները՝ ապահովելու համապատասխանությունը և պաշտպանելու հաճախորդներին:

Նույն թվականի օգոստոսին բորսան ներմուծեց օգտատերերի պարտադիր ստուգում և ԱՄՆ ֆինանսների նախարարության նախկին քննիչ Գրեգ Մոնահանին հրավիրեց որպես փողերի լվացման դեմ պայքարի մասնագետ:

2021թ․ նոյեմբերին Bloomberg-ին տված հարցազրույցում Չանգպենգ Չժաոն ասաց, որ KYC-ի պահանջների խստացման պայմաններում Binance-ը կորցրել է օգտատերերի միայն 3%-ը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12