Կրիպտո

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+0.00
OIL:  BRENT - 79.70+2.57 WTI - 75.87+2.36
COMEX:  GOLD - 2662.00-0.02 SILVER - 31.65-1.40
COMEX:  PLATINUM - 977.60-1.36
LME:  ALUMINIUM - 2658.00+0.19 COPPER - 9929.50-0.14
LME:  NICKEL - 18052.00+0.33 TIN - 33905.00+0.30
LME:  LEAD - 2148.50-0.05 ZINC - 3174.50+0.27
FOREX:  USD/JPY - 147.95-0.30 EUR/GBP - 1.0983+0.13
FOREX:  EUR/USD - 1.0983+0.13 GBP/USD - 1.3091-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41954.24-0.94 NASDAQ - 17923.90-1.18
STOCKS US: S&P 500 - 5695.94-0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38937.54-1.00 TOPIX - 2699.15-1.47
STOCKS CHINA:  HANG SENG - 20926.79-9.41 SSEC - 3489.78+4.59
STOCKS EUR:  FTSE100 - 8303.62+0.28 CAC40 - 7576.02+0.46
STOCKS EUR:  DAX - 19104.10-0.09
08/10/2024  CBA:  USD - 387.42+0.49 GBP - 507.44+2.03
08/10/2024  CBA:  EURO - 425.54+1.27
08/10/2024  CBA:  GOLD - 32895.25-71.60 SILVER - 397.09-1.74
Չինաստանում սկսել են NFT-ների հեղինակային իրավունքի խախտման դեմ պայքար. Կրիպտո՝ Bybit-ի հետ
11/09/2022 12:10
Կիսվել

Չինաստանում սկսել են NFT-ների հեղինակային իրավունքի խախտման դեմ պայքար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հեղինակային իրավունքի ազգային վարչությունը (CNAC) մտադիր է խստացնել պատիժները՝ այլ մարդկանց արվեստի գործերի չթույլատրված օգտագործումը՝ NFT-ներ ստեղծելու համար:

Ոչ փոխարկելի նշանների հավաքածուների հեղինակներին կարգելվի դրանք ստեղծել երաժշտության, անիմացիայի, խաղերի, ֆիլմերի և հեռուստատեսային բովանդակության հիման վրա՝ առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվության:

Նորարարական տեխնոլոգիաների համատեքստում հեղինակային իրավունքների պահպանման վերահսկողության խստացումը տեղի է ունենում «Ցզյանվան 2022» հատուկ ակցիայի շրջանակներում։ Դա կազդի նաև կրթական, սպորտային, լրատվական և առցանց հոսքային հարթակների վրա։

CNAC-ը համոզված է, որ կարգավորման ստանդարտացումը կխթանի տեղական ձեռներեցության զարգացմանը և միջազգային բիզնեսի ներգրավմանը երկրի շուկա:

«Ցզյանվան 2022» քարոզարշավն անցկացվում է Հանրային անվտանգության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կիբերտարածության վարչության հետ համատեղ և կտևի սեպտեմբերից նոյեմբեր:

Հիշեցնենք, որ հուլիսին չինական տեխնոլոգիական հսկաները Tencent Holdings-ը, Baidu-ն, JD.com-ը, Ant Group-ը և մի քանի այլ ընկերություններ ընդունել են «ինքնակարգավորման նախաձեռնություն»՝ NFT շուկայում սպեկուլյացիաների դեմ պայքարելու համար:

Մինչ այս՝ 2021 թվականի աշնանը, Tencent-ը և Ant Group-ը փոխեցին NFT տերմինը՝ դարձնելով այն «թվային իրեր հավաքածու ստեղծելու համար»։ Մյուս հարթակները նույնպես հրաժարվել են «ոչ փոխարկելի թոքեններ» սահմանումից։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

08/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.42
+0.49
Եվրո (EUR)
425.54
+1.27
Ռուբլի (RUR)
4.02
+0.00
Լարի (GEL)
141.65
+0.64
32895.25
-71.60
Արծաթ
397.09
-1.74