Կրիպտո

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Վերջ՝ կրիպտո առասպելներին. Հորինվածք, որ կրիպտոարժույթներն հիմնականում օգտագործում են հանցագործների կողմից
11/04/2023 13:38
Կիսվել

Վերջ՝ կրիպտո առասպելներին. Հորինվածք, որ կրիպտոարժույթներն հիմնականում օգտագործում են հանցագործների կողմից

  • Գաղափարը, որ կրիպտոարժույթները հանցագործների համար են առաջացել է դեռևս բիթքոինի և կրիպտոարժույթների մեկնարկային փուլում, մասնավորապես Silk Road կրիպտոհարթակի շուրջ ստեղծված իրավիճակի ԶԼՄ լուսաբանումների արդյունքում։
  • Իրականության մեջ կրիպտոն առաջին հերթին օգտագործվում է սովորական մարդկանց կողմից, և օրինական գործիք է ամենօրյա փոխանցումների ու այլ գործարքների իրականացման համար։
  • Chainalysis անկախ վերլուծական գործակալության տվյալների համաձայն անօպրինի գործառնությունների քանակը չի գերազանցում կրիպտո փոխանցումների 0.15%-ը։
  • ՄԱԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում փողերի լվացման տարեկան ծավալը կազմում է 0.8 – 2 տրլն դոլար, ինչը համաշխարհային ՀՆԱ 2-5 տոկոսն է։ Կրիպտոն կազմում է վերոնշյալ ծավալի միայն չնչին՝ 0.03 տոկոսը։

Այս հրապարկման մեջ դիտարկվում են ամենատարածված կրիպտո վախերը, անորոշություններն ու կասկածները, որոնք ստեղծում են իրականությունից հեռու պատկերներ և մտացածինից «կետրում» փաստեր։

Կրիպտոարժույթներն ու բլոկչեյն տեխնոլոգիաները վերջին տարիներին սրընթաց աճում և տարածվում են։ Այնուամենայնիվ, նշված տեխնոլոգիաների սխալ ընկալումը ստեղծում է մի շարք կեղծ համոզմունքներ և թյուր պատկերացումներ, որոնք շատերին ստիպում են թվային ակտիվներին մոտենալ անհիմն կասկածանքով և անորոշությամբ։ Այդ ամենը կանխարգելելու համար աշխարհի խոշորագույն կրիպտոհարթակ Binance-ն իր առաքելության մաս է դարձրել Web3 կրթությունը հասանելի դարձնել բոլորին և աշխատել կրիպտո տեխնոլոգիաների հանդեպ վստահության բարելավման ուղղությամբ։ Այժմ ուսումնասիրենք որոշ սխալ պատկերացնումներ կրիպտոյի վերաբերյալ:

Կրիպտոն օգտագործվում է միայն հանցագործների կողմից 

Ապօրինի նպատակներով կրիպտոարժույթների օգտագործման թեման ուշադրության կենտրոնում էր դեռևս բիթքոյնի և կրիպտոարժույթների տարածման սկզբնական փուլում՝ մասնավորապես Silk Road կրիպտոհարթակի շուրջ ԶԼՄ լուսաբանումների արդյունքում։

Silk Road-ն առցանց «սև շուկա» էր, որը գործում էր dark web-ում՝ 2011-2013թթ.։ Հարթակն առաջարկում էր ապօրինի ապրանքների և ծառայությունների առք ու վաճառք, իսկ որպես վճարային միջոց օգտագործվում էր բիթքոյնը։ Silk Road-ը հայտնի էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ իր ներգրավվածությամբ, ուստի կրիպտոյի և հարթակի ապօրինի գործունեության կապը նպաստեց կրիպտոարժույթների շուրջ վաղ շրջանում լրատվամիջոցների կողմից բացասական մթնոլորտի ստեղծմանը։

Կրիպտոշրջանառության անանունությունն ու ապակենտրոն բնույթը հանցավոր գործունեությանը նպաստելու մտավախություններ էին առաջ բերում։ Շատ լրատվամիջոցներ կենտրոնանում էին կրիպտոյի հետ կապ ունեցող հայտնի հանցավոր դեպքերի վրա՝ առաջ մղելով այն գաղափարը, որ կրիպտոարժույթները մեծամասամբ օգտագործում են հանցավոր գործունեությամբ զբաղվողների կողմից՝ հետքերը թաքցնելու նպատակով։

Թվեր ցույց են տալիս, որ կրիպտոն հիմնականում օգտագործվում է սովորական մարդկանց կողմից 

Իրականությունն այն է, որ կրիպտոարժույթներն օգտագործվում են սովորական մարդկանց կողմից և գոյություն ունեն որպես օրինական գործիք՝ ամենօրյա զանազան գործարքների համար:  Միայն Binance-ն ունի ավելի քան 120 մլն գրանցված օգտատեր։

Իհարկե, կրիպտոն՝ որպես նոր զարգացող տեխնոլոգիական ուղղություն, կարող է օգտագործվել նաև խարդախների կողմից։  2020թ. կրիպտոարժույթներով ապօրինի գործարքները կազմել են փոխանցումների ընդհանուր թվի մոտ 0.62%-ը։ Չնայած կրիպո ոլորտի աննախադեպ աճին՝ 2021թ. ցուցանիշը նվազել է 0.15%-ով։

Այս տվյալները պատկանում են Chainalysis վերլուծական գործակալությանը, որի ծառայություններից հաճախ օգտվում են ԱՄՆ FBI-ը, թմրամիջոցների և ֆինանասական հանցավորության դեմ պայքարող մի շարք մարմիններ, Մեծ Բրիտանիայի Հանցավորությունների Ազգային Գործակալությունը, ինչպես նաև կրիպտո հանցավորության դեմ պայքարող մարմինները։

Ավանդական պետական արժույթների համակարգում ամեն տարի փողերի լվացման ծավալը գնահատվում է 0.8-2 տրլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ 2-5%, այս մասին հայտնում է Թրմամիջոցների և Հանցավորության ՄԱԿ գրասենյակը։ Այս թվերի համեմատ, ապօրինի նպատակներով կրիպտո գործարքների ծավալը չնչին է՝ 0.03%։

Հանցագործները թափանցիկություն չեն սիրում 

Բլոկչեյնն իր էությամբ թափանցիկ է: Բոլոր գործարքները գրանցվում են հանրային մատյաններում, և հասանելի են ցանկացածին:

Եվրոպոլն ու Բազելի կառավարման ինստիտուտը հայտարարել են հանցավորության դեմ պայքարում կրիպտոյի առանձնահատուկ դերի մասին։ Ոք ոչ չի կարող մեծ ծավալով գործարքներ իրականացնել առանց ուշադրություն գրավելու։ Խարդախների դեմ պայքարի շրջանակներում կրիպտոհարթակները շարունակում են մնալ իրավապահների հիմնական դաշնակիցները։ Օրինակ՝ 2021թ.-ին Binance-ը օգտնել է գտնել և կասեցնել 500 մլն դոլար ծավալով փողերի լվացման շղթա։

ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում պետական գործակալությունները ավելացնում են ֆինանսավորումը՝ կրիպտո հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համար։

Բացի այդ, փողի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաշխարհային FATF կազմակերպությունը ներդրել է թվային ակտիվների համար ստանդարտներ։ Սակայն այս ստանդարտները կիրառվում են 200 պետություններից միայն 19-ում։

Եզրահանգում

Գաղափարը, որ կրիպտոն հիմնականում ապօրինի գործառնությունների օջախ է, չափազենցված է։ Կրիպտո գործառնությունների մեծամասնությունը օրինակ է՝ ուղղված իրական ֆինանսական գործունեությանը, որը փոփոխություններ է բերում համաշխարհային տնտեսություն։ Բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումն ու աճը ֆինանսական նորարարությունների նոր հնարավորություններ է ընձեռում, իսկ կրիպտոարժույթներն արագ զարգացող և ձևավորվող ոլորտի միայն մի ճյուղն են։

Ապակենտրոնակացված ֆինանսներից (DeFi) մինչ NFT, կրիպտո և բլոկչեյն տեխնոլոգիաների հնարավոր կիրառությունները հսկայական և բազմազան են։ Անկասկած, կան ռիսկեր և անորոշություններ, սակայն ոլորտի ներուժը լիովին իրացնելու համար կարևոր է նոր տեխնոլոգիաներին մոտենալ սովորելու և հարմարվել պատրաստակամությամբ։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57