Կրիպտո

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ինչպե՞ս են թվային վճարումները փոխում աշխարհը
17/05/2023 13:56
Կիսվել

Ինչպե՞ս են թվային վճարումները փոխում աշխարհը

Թվային վճարումների արագ անցումը, ինչպես քննարկվել է Ջերեմի Բալկինի կողմից HPS-ի WeMeeting 2023-ում, վերափոխում է հասարակությունը և տնտեսությունը: Սմարթֆոնների, ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված պլատֆորմների, API-ների, արդիականացված ենթակառուցվածքի և ISO 20022 վճարային հաղորդագրությունների փոխանցման ստանդարտի շնորհիվ՝ անվտանգ և իրական ժամանակում վճարումները այժմ հնարավոր են ամբողջ աշխարհում:

Կանխատեսումները ցույց են տալիս, որ անկանխիկ գործարքները կունենան 16,5% բարդ տարեկան աճի տեմպ (CAGR) 2021-2026թթ.՝ հասնելով ավելի քան 2,1 տրլն գործարքների: Քարտերն ու շարժական դրամապանակները, ինչպիսիք են Alipay-ը և WeChat-ը, այս աճի հիմնական շարժիչ ուժն են, ընդ որում՝ սպասվում է, որ մինչև 2027թ. շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը կաճի մինչև 28,44 մլրդ:

QR կոդերը, գործընկերների հետ (P2P) վճարումները և բլոկչեյն հավելվածները նույնպես արագորեն տարածվում են: Կանխատեսվում է, որ 2025թ. QR կոդով վճարումների օգտատերերը կգերազանցի 2,2 մլրդը, ինչը հավասար է բջջային հեռախոսների ամբողջ աշխարհում օգտագործողների 29%-ին:

Թվային վճարումների անցումը օգուտներ է բերում ինչպես աճի, այնպես էլ արդյունավետության առումով: Քարտերի օգտագործման 1%-ով ավելացումը կարող է հանգեցնել ապրանքների և ծառայությունների սպառման 67 մլրդ դոլարի և ՀՆԱ-ի 0,01%-ով աճի: Թվային տնտեսությունը ներկայումս կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 15%-ը և նախատեսվում է, որ մինչև 2030թ. 30% ներդրում կունենա՝ ստեղծելով 30 մլն աշխատատեղ:

Թվային վճարումները փոխակերպում են տնտեսություններն ամբողջ աշխարհում: Օրինակ, Gojek-ը, ինդոնեզական տեխնոլոգիական հսկան, ներդրել է երկրի ՀՆԱ-ի 1,6%-ը 2021թ.: Շարժումը դեպի ցածր կանխիկ տնտեսություններ, ինչպիսիք են Մարոկկոն և Չինաստանը, բարձրացնում է արդյունավետությունը՝ նվազեցնելով ֆիզիկական փողի հետ կապված ծախսերը:

Համաճարակը նույնպես արագացրել է թվային վճարումների ընդունումը, հատկապես՝ երիտասարդ սերունդների շրջանում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների չափահասների 40%-ը համաճարակի ժամանակ կատարել է իրենց առաջին խանութում կամ առցանց վճարումները: Gen Z սպառողները գնալով ավելի են նախընտրում բջջային վճարումներ կատարել ամենօրյա գնումների դեպքում:

Մեծ Բրիտանիան արագորեն ընդունում է թվային վճարումները, ֆիզիկական փողը դառնում է ավելի քիչ տարածված: Այնուամենայնիվ, կարևոր է տարբերակել ցածր կանխիկ և անկանխիկ տնտեսությունները՝ ֆինանսական համակարգից որոշակի խմբի անհատներին բացառելուց խուսափելու համար:

Չինաստանում կատարված դիտարկումները բացահայտեցին վճարային համակարգից դուրս մնալու դժվարությունները՝ առանց Alipay կամ WeChat հավելվածների, քանի որ շատ խանութներ այլևս չեն ընդունում կանխիկ գումար կամ քարտեր:

Թեև թվային վճարումները բազմաթիվ առավելություններ են տալիս, ֆիզիկական փողի լրիվ վերացումը կարող է բացասական սոցիալական հետևանքներ ունենալ: Այս առումով կարևոր է ապահովել ներառական մոտեցում և մատչելիություն  այն սպառողների համար, որոնք չունեն հասանելիություն կամ դժվարանում են օգտվել թվային տեխնոլոգիաներից:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58