Կրիպտո

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
BIS-ը կոչ է անում երկրներին ստեղծել իրավական դաշտ CBDC-ի համա​​ր
30/09/2023 19:39
Կիսվել

BIS-ը կոչ է անում երկրներին ստեղծել իրավական դաշտ CBDC-ի համա​​ր

Միջազգային հաշվարկների բանկը (BIS) խնդրել է բոլոր կառավարություններին ստեղծել կարգավորող դաշտ կենտրոնական բանկի թվային արժույթների (CBDC) ներդրման համար: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ագուստին Քարստենսը BISIH-FSI համաժողովում, հաղորդում է The Block-ը։

Քարսթենսը նախազգուշացրել է, որ տարբեր իրավասություններում հնացած իրավական շրջանակները կարող են խոչընդոտել տեխնոլոգիայի զարգացմանը:

Նրա խոսքով՝ կենտրոնական բանկերն այժմ ակտիվորեն ուսումնասիրում են CBDC-ն՝ խթանելու նորարարությունը, բայց միայնակ չեն կարող հասնել ցանկալի փոխակերպմանը:

BIS-ի նախագահը վկայակոչեց ԱՄՀ-ի 2021թ. փաստաթուղթը, ըստ որի բոլոր կենտրոնական բանկերի գրեթե 80%-ը կամ չեն կարողանում թվային արժույթ թողարկել՝ հիմնվելով գործող օրենքների վրա, կամ ունեն անորոշ իրավական սահմանափակումներ:

Միևնույն ժամանակ, BIS հարցումը ցույց է տվել, որ կենտրոնական բանկերի 93%-ը գտնվում է CBDC-ի զարգացման տարբեր փուլերում: Նման տվյալները վկայում են այն մասին, որ իրավական համակարգը հետ է մնում նոր տեխնոլոգիաներից, նշել է Քարստենսը։

Նա նաև կոչ է արել երկրներին ստեղծել օրենքներ փողի նոր ձևի համար, որոնք հնարավորինս համատեղելի են այլ իրավասությունների հետ:

Նրա կարծիքով՝ նման օրենսդրությունը պետք է հավասարակշռություն սահմանի օգտատիրոջ պաշտպանության և ֆինանսական համակարգի ամբողջականության պահպանման միջև։

Խոսելով կանխիկի օգտագործման կրճատման մասին՝ BIS-ի ղեկավարը մատնանշեց, որ կրիպտոարժույթները և սթեյբլքոյնները «սնուցում են փոփոխության պահանջարկը», սակայն չեն համապատասխանում և չեն կարող համապատասխանել այն չափանիշներին, որոնք հասարակությունն ակնկալում է փողից:

Հիշեցնենք, որ BIS-ը CBDC-ն անվանել է ապագա դրամավարկային համակարգերի հիմք: Փորձագետների կարծիքով՝ թվային այլ ակտիվները թոքենիզացիայի սխալ ուղի են:

Նախկինում ԱՄՀ փորձագետները խոստովանել էին, որ կրիպտոարժույթների արգելումը դրանց հետ կապված ռիսկերը նվազեցնելու լավագույն միջոցը չէ։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58