Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Swiss PostFinance բանկը հաճախորդներին ներկայացնում է կրիպտո առևտրի ծառայություններ
24/02/2024 16:01
Կիսվել

Swiss PostFinance բանկը հաճախորդներին ներկայացնում է կրիպտո առևտրի ծառայություններ

Փետրվարի 21-ին շվեյցարական PostFinance բանկը գործարկել է թվային ակտիվների գնման, վաճառքի և պահպանման ծառայություն: Ֆինանսական կազմակերպության հաճախորդների բազան կազմում է 2,5 մլն մարդ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ PostFinance-ը կլինի առաջին համակարգային բանկը Շվեյցարիայում, որը կառաջարկի նման ծառայություններ։ Հաստատության հիմնական առանձնահատկությունը մուտքի ցածր շեմն էր՝ 50 դոլար:

«Կրիպտոարժույթներն առաջարկում են լրացուցիչ ներդրումային տարբերակներ: Բացի ավանդական ակտիվների դասերից, ինչպիսիք են կանխիկ գումարը, բաժնետոմսերը և պարտատոմսերը, կրիպտոարժույթները այլընտրանքային ներդրումների մի մասն են, ինչպիսիք են անշարժ գույքը և ապրանքները», – ասաց PostFinance-ի ներդրումային տնօրեն Ֆիլիպ Մերկտը:

Նրա խոսքով՝ նոր ծառայության հիմնական առավելությունն այն է, որ միլիոնավոր հաճախորդներ կկարողանան «հեշտ և անվտանգ» ներդրումներ կատարել թվային ակտիվներում իրենց հիմնական բանկի հետ:

Fastex

PostFinance-ը շվեյցարական FINMA-ի կողմից կարգավորվող Sygnum կրիպտոարժույթների բանկի հետ համագործակցությամբ 24/7 հասանելիություն կտրամադրի 11 կրիպտոարժույթների: Հունվարին այն հավաքել է ավելի քան 40 մլն դոլար՝ 900 մլն դոլար գնահատմամբ:

Ըստ PostFinance-ի թվային ակտիվների բաժնի ղեկավար Ալեքսանդր Տոմայի՝ ֆինանսական հաստատության հաճախորդների մեծ մասը ցանկություն է հայտնել գնել կրիպտոարժույթներ՝ առանց «թույլ կարգավորվող կրիպտո փոխանակումների» օգտագործման:

«Մեր ծառայությունը թույլ կտա նրանց անել հենց դա և շատ ավելին», – ավելացրեց թոփ մենեջերը: Բիթքոյնով առևտուր սկսելու PostFinance-ի մտադրությունն առաջին անգամ հայտնի դարձավ 2023թ. ապրիլին: Միաժամանակ նախաձեռնությանը միացել է Sygnum-ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին իսպանական Santander բանկի շվեյցարական մասնավոր ստորաբաժանումը 210,000 հարուստ հաճախորդների համար հնարավորություն է բացել առևտուր անելու և պահեստավորելու Bitcoin և Ethereum:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52