Ռոբերտ Կիյոսակի. Բիթքոյնի գինը այս տարի կբարձրանա մինչև 300,000 դոլար
Ձեռնարկատեր, ներդրող և հայտնի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին կանխատեսել է, որ 2024թ. բիթքոյնի գինը կբարձրանա մինչև 300,000 դոլար:
«Բիթքոյնն այրվում է: Ամենամեծ սխալը, որ կարող եք թույլ տալ, հետաձգելն է: Կարևոր է սկսել ներդնել՝ նույնիսկ 500 դոլարով: Բիթքոյնի հաջորդ կանգառը 300,000 դոլարն է 2024թ.», – գրել է Կիյոսակին:
Նշենք, որ ավելի վաղ Կիյոսակին բիթքոյնն անվանել էր հիպերինֆլյացիայի դեմ լավագույն պաշտպանությունը: Ձեռնարկատերը նաև բազմիցս կոչ է արել ներդրումներ կատարել բիթքոյնում և կանխատեսել է առաջին կրիպտոարժույթի փոխարժեքի բարձրացում մինչև 135,000 դոլար:
Վերջերս գործարարը կանխատեսել էր բիթքոյնի թռիչքային աճ:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: