Կրիպտո

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 390.00+0.50
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 82.54+1.79 WTI - 78.46+1.92
COMEX:  GOLD - 2370.30-0.14 SILVER - 27.95-0.46
COMEX:  PLATINUM - 947.20-0.23
LME:  ALUMINIUM - 2270.50-1.30 COPPER - 9122.00+0.20
LME:  NICKEL - 15769.00-0.37 TIN - 29416.00-1.26
LME:  LEAD - 2028.50-0.76 ZINC - 2681.00-0.15
FOREX:  USD/JPY - 153.77+0.87 EUR/GBP - 1.0857+0.16
FOREX:  EUR/USD - 1.0857+0.16 GBP/USD - 1.2862-0.22
STOCKS RUS:  RTSI - 1121.76+0.99
STOCKS US: DOW JONES - 39935.07+0.20 NASDAQ - 17181.72-0.93
STOCKS US: S&P 500 - 5399.22-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 37667.41-0.53 TOPIX - 2699.54-0.38
STOCKS CHINA:  HANG SENG - 17021.31+0.10 SSEC - 2890.90+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8186.35+0.40 CAC40 - 7427.02-1.15
STOCKS EUR:  DAX - 18298.72-0.48
26/07/2024  CBA:  USD - 388.40+0.51 GBP - 499.99+0.58
26/07/2024  CBA:  EURO - 421.65+0.71
26/07/2024  CBA:  GOLD - 29522.59-675.20 SILVER - 349.52-15.75
Binance-ի հակաթույնը. Օգտատերերի պաշտպանություն «հասցեների թունավորում» խարդախությունից
24/05/2024 15:31
Կիսվել

Binance-ի հակաթույնը. Օգտատերերի պաշտպանություն «հասցեների թունավորում» խարդախությունից

Աշխարհի առաջատար կրիպտոհարթակ Binance-ը խստորեն հետևում է օգտատերերին և էկոհամակարգը խարդախություններից պաշտպանելու իր պարտավորությանը։ Կրիպտոաշխարհում հայտնված նոր վտանգին՝ «հասցեների թունավորում», ի պատասխան Binance-ի անվտանգության թիմը մշակել է նոր եզակի ալգորիթմ՝ նշված խարդախության սխեմային դիմագրավելու նպատակով։

«Հասցեների թունավորում» խարդախության սխեման առաջին հայացքից կարող է իր պարզունակության պատճառով ոչ արդյունավետ թվալ, սակայն շատերը դառնում են այս սխեմայի զոհը, նամանավանդ, երբ այն մասշտաբային կիրառություն է ստանում։ Վերջերս արձանագրվել է դեպք, երբ թրեյդերը 68 մլն դոլար է կորցրել «Հասցեների թունավորման» խարդախության  պատճառով։ Կորուստների նման ծավալը նշանակում է, որ պետք է անչափ լուրջ մոտեցում ցուցաբերվի այս խնդրին։

«Հասցեների թունավորում» սխեմայի միջոցով գործող խարդախներն օգտագործում են բաց բլոկչեյնների թափանցիկությունը, որպեսզի գտնեն հաճախակի փոխգործակցող հասցեները և թունավորեն դրանցից մեկը։ Նրանք հասցեներից մեկին փոքր գումար են ուղարկում` մյուս հասցեին նման երրորդ հասցեից։ Նման քայլի նպատակը մեկն է՝ փորձել օգտատերերին գցել շփոթմունքի մեջ և «ստիպել» նրանց հերթական գործարքի ժամանակ անուշադրությամբ միջոցներն ուղարկել խարդախների հասցեին։

Կրիպտոարժութային դրամապանակները կարող են պարունակել մինչև 42 նիշ, թիվ և այլ նշան։Օգտատերերի բացարձակ մեծամասնությունը դրանք ստուգում է մակերեսային կերպով՝ միայն հավաստիանալով, որ հասցեի սկզբի և վերջի նիշերը նույնն են, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է նախկինում փոխգործակցություն ունեցած հասցեներին։ Խարդախները փոքր գումարներ են ուղարկում թիրախի հասցեներին, որպեսզի իրենց կեղծ հասցները հայտնվեն զոհի գործարքների պատմության ցուցակում։

Խարդախների թիրախում առաջին հերթին այն բլոկչեյններն են, որոնք փոխանցումների կամ գործարքների համար պահում են փոքր միջնորդավճար։ Ethereum, Polygon, Avalanche և BNB Smart Chain ցանցերն այս տեսանկյունից առավել խոցելի են, քանի որ խարդախները կարողանում են մեծ քանակի փոխանցումներ իրականացնել։

Այս վտանգների գիտակցմամբ Binance-ը մշակել է նշված խարդախության դեմ պայքարի մեթոդներ։ Նախ, մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում է գործարքների պատմությունը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում անհայտ թոքեններին կամ զրոյական արժողությամբ գործարքներին, այնուհետ ստուգվում են այս գործարքներն իրականցրած հասցեների նմանությունը։ Հայտնաբերվելուց հետո վտանգավոր հասցեները գրանցվում են Binance-ի գործընկեր HashDit Web3 ընկերության տվյալների շտեմարանում։ Կրիպտոարժութային տարբեր հարթակներ օգտվում են HashDit-ի API համակարգից, որի միջոցով օգտատերերին զգուշացնում են վտանգավոր հասցեների վերաբերյալ։

«Հասցեների թունավորում»-ից պաշտպանվելու համար առաջին հերթին կարևոր է գործարքից առաջ սկզբից մինչև վերջ ստուգել փոխանցման հասցեն։ Տարբեր կրիպտոհարթակներ թույլ են տալիս պահպանել հաճախ օգտագործվող հասցեները, ինչն էլ թույլ է տալիս բարձրացնել անվտանգության մակարդակը։ Կարելի է օգտվել Ethereum Name Service (ENS)-ից ավելի ճանաչելի ու կարճ հասցեներ ստանալու համար։ Մեծ գումարներ փոխանցելիս սկզբում ուղարկեք փոքր գումար, հավաստիացեք գործարքի ճշգրտության մեջ, և նոր միայն փոխանցեք հիմնական գումարը։

26/07/2024
դրամ
Դոլար (USD)
388.40
+0.51
Եվրո (EUR)
421.65
+0.71
Ռուբլի (RUR)
4.55
+0.07
Լարի (GEL)
143.35
+0.64
29522.59
-675.20
Արծաթ
349.52
-15.75