Կրիպտո

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մալայզիայում 7 բիթքոյն մայներ ձերբակալվել է էլեկտրաէներգիա գողանալու համար
23/08/2024 16:26
Կիսվել

Մալայզիայում 7 բիթքոյն մայներ ձերբակալվել է էլեկտրաէներգիա գողանալու համար

Մալայզիայի իրավապահները ձերբակալել են յոթ մարդու՝ գողացված էլեկտրաէներգիայի միջոցով բիթքոյն մայնինգի կասկածանքով։ Այս մասին հայտնում է Bernama-ն։

Սեպանգ շրջանի ոստիկանությունը պարզաբանել է, որ նրանք 30-ից 74 տարեկան երեք տեղի բնակիչներ և չորս օտարերկրացիներ են։ Բոլոր ձերբակալվածները նախկինում դատվածություն չեն ունեցել։

Գործողության ընթացքում առգրավվել է առաջին կրիպտոարժույթի (BTC) մայնինգի 52 սարք, երկու մեքենա, երեք նոթբուք և բջջային հեռախոսներ։ Առգրավված գույքի ընդհանուր արժեքը կազմել է 250,000 ռինգիտ (~57,050 դոլար):

Fastex

Հուլիսին երկրի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ 2018-ից 2023 թվականներին երկրում կրիպտոարժույթի հանքագործները գողացել են 3․4 միլիարդ ռինգիտի (~724․9 միլիոն դոլար) էլեկտրաէներգիա: Գերատեսչությունը նշել է, որ վերջին շրջանում թվային ակտիվների մայնինգի ոլորտում ապօրինի գործունեությունը ընդլայնվել է։

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Մալայզիայի իշխանությունները առգրավել էին 13 միլիոն դոլար արժողությամբ մայնինգ սարքավորումներ։ Առգրավումների արդյունքում ոչնչացված սարքերի միայն մեկ խմբաքանակը կազմել է 1,069 բիթքոյն-մայներներ՝ 1․25 միլիոն դոլար արժողությամբ:

2023 թվականին էներգիայի մատակարար Sarawak Energy-ն Բորնեո կղզում հայտնաբերեց 34 սարքերից բաղկացած բիթքոյնի անօրինական ֆերմա: Ձեռնարկության սեփականատերերն ամեն ամիս հափշտակել են մոտ 1,300 դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85