Տոկիոն խստացնում է կրիպտոարժույթների հսկողությունը 308 միլիոն դոլարի բիթքոյնի գողության դեպքից հետո
Ճապոնիայի Ֆինանսական ծառայությունների վարչությունը մասնավոր ձեռներեցներին հրահանգել է ուժեղացնել կրիպտոարժույթներով գործարքների վերահսկումը` ճապոնական DMM ընկերությունից 308 միլիոն դոլարի կրիպտոակտիվների գողությունից հետո: Դրանք, իբր, գողացվել են մի խումբ հաքերների կողմից, որոնք իբրև կապ ունեն ԿԺԴՀ-ի հետ: Սա պաշտոնապես հայտարարել է երկրի ոստիկանության գլխավոր վարչությունը՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ անցկացված հետաքննության արդյունքում:
Այս տվյալների համաձայն՝ 2024-ի մարտին հաքերները կարողացել են վիրուսի միջոցով հասանելիություն ստանալ կրիպտոարժույթի հաշիվները սպասարկող ընկերության աշխատակցի համակարգչին, ապա վերահսկողության տակ են վերցրել DMM ընկերության սերվերները և այնտեղից ներբեռնել մեծ քանակությամբ բիթքոիններ: Այս գործողությանը ԿԺԴՀ-ի մասնակցության կոնկրետ ապացույցներ, սակայն, չեն ներկայացվել:
Ճապոնիայի կառավարությունը մտահոգված է DMM-ի հետ կապված միջադեպով և մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կիբերանվտանգության ոլորտում: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայասին:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: