Կրիպտո

USD BUY - 389.00-0.50 USD SELL - 393.00+0.50
EUR BUY - 428.00+3.00 EUR SELL - 436.00+3.00
OIL:  BRENT - 60.38-7.18 WTI - 57.01-7.35
COMEX:  GOLD - 3019.00+0.34 SILVER - 29.78-0.87
COMEX:  PLATINUM - 910.60-0.74
LME:  ALUMINIUM - 2349.00-0.91 COPPER - 8655.50-0.88
LME:  NICKEL - 14180.00-1.28 TIN - 32603.00-3.91
LME:  LEAD - 1869.50-0.03 ZINC - 2563.00-1.97
FOREX:  USD/JPY - 145.06-1.74 EUR/GBP - 1.1037+0.65
FOREX:  EUR/USD - 1.1037+0.65 GBP/USD - 1.2837+0.45
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 37645.59-0.84 NASDAQ - 15267.91-2.15
STOCKS US: S&P 500 - 4982.77-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 31714.03-3.93 TOPIX - 2349.33-3.40
STOCKS CHINA:  HANG SENG - 20264.49+0.68 SSEC - 3186.81+1.31
STOCKS EUR:  FTSE100 - 7910.53+2.71 CAC40 - 7100.42+2.50
STOCKS EUR:  DAX - 20280.26+2.48
09/04/2025  CBA:  USD - 391.78+0.77 GBP - 501.83+2.98
09/04/2025  CBA:  EURO - 432.41+5.08
09/04/2025  CBA:  GOLD - 37982.00+83.00 SILVER - 381.85+0.63
Մաքսատուրքեր և կրիպտոշուկաներ. Ինչպե՞ս է պրոտեկցիոնիզմը վերաձևում գլոբալ տնտեսությունը
09/04/2025 22:47
Կիսվել

Մաքսատուրքեր և կրիպտոշուկաներ. Ինչպե՞ս է պրոտեկցիոնիզմը վերաձևում գլոբալ տնտեսությունը

ԱՄՆ-ն վերադառնում է տնտեսական պաշտպանողականության՝ մի վճռականությամբ, որը վերջին անգամ նկատվել էր Մեծ դեպրեսիայի օրոք։ Նոր մաքսային քաղաքականությունը՝ 10% համընդհանուր տուրք և մինչև 54% որոշ չինական ապրանքների համար, վերաձևում է համաշխարհային առևտրային ցանցերը։ Այս իրավիճակը նոր անորոշություն է առաջացնում ավանդական շուկաներում և բարձրացնում է ստագֆլյացիայի ռիսկերը, իսկ կրիպտոինդուստրիայի համար սա դառնում է հերթական դիմացկունության փորձությունը։

Նոր մաքսային քաղաքականությունը և դրա մակրոտնտեսական հետևանքները

Վաշինգտոնը որդեգրել է վերջին տասնամյակների ամենաագրեսիվ մաքսային քաղաքականությունը՝ նպատակ ունենալով պաշտպանել ներքին արտադրությունը և նվազեցնել Չինաստանից կախվածությունը։ Բայց այդ քայլերը բերում են մի շարք անմիջական հետևանքների՝ պատասխան քայլերի հավանականություն այլ երկրներից, ներմուծման ծախսերի աճ, և բարձրացող գնաճային ճնշում։

Այս պայմաններում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կանգնած է երկակի խնդրի առաջ՝ մի կողմից պայքար գնաճի դեմ, մյուս կողմից՝ ռեցեսիայի խորացման ռիսկ։ Դա մեծացնում է ստագֆլյացիայի (գների աճ՝ տնտեսական աճի բացակայության պայմաններում) զարգացման հավանականությունը։

Կրիպտոշուկան՝ գլոբալ ռիսկերին արձագանքող հայելի

Տնտեսական ու առևտրային լարվածության խորացման ֆոնին կրիպտոարժույթները պահում են բարձր ռիսկի ակտիվների բնորոշ վարքագիծ։ Շուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է 25.9%-ով՝ այսպես ասած վերջին «արջային» ցիկլից ի վեր ամենախոշոր անկումը։ Ամենաշատը տուժել են բարձր հիպով և սպեկուլյատիվ բնույթով սեգմենտները՝ AI թոքեններ, մեդքոյններ և երկրորդ շերտի (Layer 2) լուծումներ։

Մեկ այլ կարևոր տենդենց է՝ բիթքոյնի և ավանդական ինդեքսների (S&P 500, Nasdaq) միջև աճող կոռելյացիան, ինչը վկայում է այդ ակտիվների համաժամանակյա արձագանքը համաշխարհային ռիսկերին։

Բայց ուշադրության է արժանանում նաև նոր փոփոխություն. բիթքոյնի և ոսկու միջև կապը սկսում է վերաիմաստավորվել։ Աշխարհաքաղաքական բևեռացման և տնտեսական հատվածայնացման պայմաններում բիթքոյնը կարող է վերամարմնավորվել որպես անկախ պաշտպանիչ ակտիվ՝ նոր տնտեսագիտական կարգի «թվային ոսկի»։

Ի՞նչ ազդակների ուշադրություն դարձնել առաջիկայում. վերլուծաբանների խորհուրդները

Փորձագետները կարևորում են հետևյալ ուղղությունները՝ որպես շուկայի համար հիմնական ազդակներ․

  • ԱՄՆ-Չինաստան և այլ խոշոր տնտեսությունների միջև առևտրային լարվածության զարգացում,
  • Գնաճային ճնշումներ՝ ներմուծման թանկացման հետևանքով,
  • Դաշնային պահուստային համակարգի քաղաքականության փոփոխության հնարավոր ազդակներ,
  • Կրիպտոշուկայի դինամիկա և բիթքոյնի դիմացկունություն շարունակվող անկայունության ֆոնին։

Այս պայմաններում աճում է հետաքրքրությունը այն ակտիվների նկատմամբ, որոնք կարող են պահպանել արժեք անկախ քաղաքական ցիկլերից և գլոբալ ցնցումներից։

Binance-ի ղեկավար Ռիչարդ Տենգի մեկնաբանությունը

«Առևտրային պաշտպանողականության վերածնունդը շոշափելի անկայունություն է բերում համաշխարհային շուկաներ, և կրիպտոինդուստրիան բացառություն չէ։ Կարճաժամկետում դա բերում է ռիսկերի նվազեցման և ներդրողների զգուշավոր վարքագծի։ Բայց երկարաժամկետ հեռանկարում նման մակրոտնտեսական անորոշությունը կարող է ուժեղացնել հետաքրքրությունը կրիպտոակտիվների նկատմամբ՝ որպես անկախ և դիմացկուն արժեքների պահպանման միջոց։ Շատ երկարաժամկետ ներդրողներ շարունակում են դիտարկել բիթքոյնը և այլ թվային ակտիվներ որպես կայուն գործիքներ տնտեսական ցնցումների և քաղաքական փոփոխությունների պայմաններում»։

09/04/2025
դրամ
Դոլար (USD)
391.78
+0.77
Եվրո (EUR)
432.41
+5.08
Ռուբլի (RUR)
4.56
+0.00
Լարի (GEL)
141.95
+0.02
37982.00
+83.00
Արծաթ
381.85
+0.63