Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Կրիպտոհաքերություն՝ առանց կոդի․ ինչպե՞ս են կիբեռխարդախները «կոտրում» մարդկային հոգեբանությունը
01/09/2026 15:47
Կիսվել

Կրիպտոհաքերություն՝ առանց կոդի․ ինչպե՞ս են կիբեռխարդախները «կոտրում» մարդկային հոգեբանությունը

Ժամանակակից կրիպտոարժութային խարդախներն ավելի ու ավելի հազվադեպ են ժամանակ վատնում բլոկչեյնի բարդ պաշտպանության մեխանիզմները շրջանցելու կամ կրիպտոդրամապանակների կոդը կոտրելու փորձերի վրա։ Փոխարենը նրանք կենտրոնանում են շատ ավելի խոցելի թիրախի՝ հենց մարդու վրա։ Այս մեթոդը կոչվում է սոցիալական ինժեներիա, և դրա էությունը մեր ամենահիմնական զգացմունքների՝ ագահության, վախի, վստահության և բաց թողնված հնարավորության զգացման մանիպուլյացիան է։ Գրեթե ցանկացած նման խարդախության սցենար զարգանում է նույն դասական չորս փուլից բաղկացած սխեմայով․ նախ չարագործը շահում է ձեր վստահությունը, ապա արհեստականորեն ստեղծում է ժամանակի խիստ սղության զգացում, առաջարկում է այնպիսի շահույթ, որից դժվար է հրաժարվել, և վերջապես մղում է գործողության՝ մինչև էմոցիաները կհանդարտվեն։ Վտանգն այն է, որ այս սխեմայի արտաքին ձևավորումը մշտապես փոխվում է՝ հարմարվելով ընթացիկ միտումներին և զոհի անհատական առանձնահատկություններին։

Binance Research-ի տվյալներով՝ ներկայում ամենատարածված մեթոդներից մեկը սկսվում է քաղաքավարի «վերլուծաբանից», որը հանկարծ հայտնվում է անձնական հաղորդագրություններում՝ բացառիկ առաջարկով կամ «ինսայդերական» գրաֆիկներով։ Խարդախները կարող են ներկայանալ որպես խոշոր ֆինանսական կոնգլոմերատների, օրինակ՝ JPMorgan-ի աշխատակիցներ՝ իրենց պնդումները «հիմնավորելով» կեղծված գրաֆիկներով, առասպելական շահույթի խոստումներով և գնման համար պատրաստ պայմանագրային հասցեներով։ Այլ դեպքերում գործի է դրվում շքեղ կենսակերպի ցուցադրությունը․ կեղծ փորձագետները ստեղծում են փակ ազդանշանային ալիքներ, հրապարակում թանկարժեք սուպերքարերի լուսանկարներ և խոստանում կասկածելի թոքենի բազմակի աճ՝ չափազանց կարճ ժամկետում։

Այս ամենի նպատակը պարզ է՝ ստիպել ձեզ ուռճացված գնով գնել ցածր իրացվելիությամբ կամ արհեստականորեն մանիպուլացվող ակտիվ, որպեսզի հետո խարդախները վաճառեն իրենց պաշարները և ձեզ թողնեն արժեզրկված մետաղադրամներով՝ փաստացի դարձնելով ձեզ իրենց գործարքից դուրս գալու համար անհրաժեշտ իրացվելիության մատակարար։ Նման խմբերում անվտանգության վերաբերյալ կասկած հայտնելու կամ անհարմար հարցեր տալու ցանկացած փորձ անմիջապես կանխվում է ծաղրանքով, արգելափակմամբ կամ չաթից հեռացմամբ։

Երբ արագ շահույթի խոստումը չի աշխատում, չարագործներն անցնում են ավելի նուրբ և երկարաժամկետ խաղի՝ կառուցելով կեղծ հարաբերություններ։ Դրա օրինակներից է «խոզի մորթ» (pig butchering) անվանումով հայտնի սխեման, որի դեպքում մեսենջերում կամ ծանոթությունների հավելվածում պատահական զրույցը աստիճանաբար վերածվում է շաբաթներ տևող մտերմիկ ընկերության կամ ռոմանտիկ կապի։ Միայն այն ժամանակ, երբ վստահությունն ամբողջությամբ ձևավորվում է, զրուցակիցը կարծես պատահաբար հիշատակում է «հատուկ հարթակ»՝ անհավանական եկամտաբերությամբ։ Հենց այդ էմոցիոնալ կապն է մարդուն ստիպում հավատալ անծանոթ կայքում ցուցադրվող թվերին։

Նույնատիպ մանիպուլյատիվ հաշվարկ է կիրառվում նաև հայտնի բորսաների աջակցության ծառայությունների անունից հանդես գալու դեպքում, երբ կեղծ գործակալները հայտարարում են հաշվի հետ կապված կրիտիկական խնդրի մասին և պահանջում շտապ «վերիֆիկացնել» դրամապանակը կամ տրամադրել հասանելիությունը վերականգնելու գաղտնի արտահայտությունը։ Սոցիալական ինժեներիայի ամենացինիկ դրսևորումներից են կրկնակի խաբեության սխեմաները, երբ հենց նոր գումար կորցրած մարդու հետ կապ են հաստատում իբր պաշտոնական կառույցներ կամ մասնավոր հետաքննիչներ՝ խոստանալով փոքր կանխավճարի դիմաց վերադարձնել գողացված միջոցները։ Նրանք հարվածում են զոհի ամենամեծ հոգեբանական խոցելիության պահին՝ ստիպելով նրան գումար կորցնել երկրորդ անգամ։

Ի վերջո, ոչ մի տեխնոլոգիական պաշտպանության համակարգ կամ դրամապանակների ու բորսաների անվտանգության նախազգուշացում չի կարող պահպանել կապիտալը, եթե ներդրողն ինքն է համաձայնում գործարք կատարել ուրիշների մանիպուլյացիայի ազդեցության տակ։ Այստեղ գլխավոր պաշտպանությունը քննադատական մտածողությունն է։ Պետք է ելնել այն կանխադրույթից, որ բարձր եկամտաբերություն, հաշվեկշիռներ կամ փակ տեղեկատվություն ցուցադրող ցանկացած սքրինշոթ կարելի է ստեղծել մի քանի րոպեում և ինքնին որևէ արժեք չունի։ Աջակցության որևէ իրական ներկայացուցիչ երբեք չի պահանջի ձեր վերականգնման գաղտնի արտահայտությունը կամ մասնավոր բանալիները, և դրանք ընդհանրապես չպետք է պահպանվեն թվային ձևով՝ լինի դա նշումների հավելվածում, թե ամպային սքրինշոթների տեսքով։

Երբ առցանց շփումն անսպասելիորեն անցնում է ներդրումների թեմային, իսկ անծանոթ կոնտակտը համառորեն առաջարկում է իր հղումով գրանցվել «եզակի» հարթակում, դա միշտ պետք է դիտարկվի որպես ահազանգող ազդանշան։ Կարևոր է դադար վերցնել ամեն անգամ, երբ ձեզ շտապեցնում են որոշում կայացնել հենց այդ պահին, քանի որ որևէ լեգիտիմ ֆինանսական հնարավորություն չի անհետանա այն պատճառով, որ դուք մի քանի ժամ եք ծախսել ակտիվի, թոքենի սեփականության կառուցվածքի և դրա իրացվելիության արգելափակման պայմանների անկախ ստուգման վրա։ Կրիպտոարժույթների աշխարհում բաց թողնված հնարավորությունը միշտ ավելի էժան է, քան հապճեպ, էմոցիաների ազդեցության տակ ընդունված որոշումը։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48