ԱՅՍ ՏԱՐԻ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԽԱՂՈՂԻ ԱՌԱՏ ԲԵՐՔ
Այս տարի սպասվում է խաղողի առատ բերք` անցած տարվանից շուրջ 20-25 հազար տոննայով ավելի` շուրջ 200 հազար տոննա: Նախորդ տարի արձանագրվել է 185 հզ տոննա խաղողի արտադրություն, մթերվել է 137 հզ տոննա: Սպասվում է, որ 200 հզ տոննայից կմթերվի 140 հազար տոննա:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկացրել է, որ բանակցություններ են վարվել ֆրանսիական «Պեռնո Ռիկար», «Մուլտի Ագրո» ձեռնարկությունների հետ եւ այդ երկու ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մթերել 60-65 հզ տոննա խաղող` նախորդ տարվա տարվա մակարդակը գերազանցելով 5000 տոննայով: Ըստ նրա, խաղող վերամշակող մնացած 16-17ընկերությունները, որոնք վերջին տարիներին պարբերաբար կատարել են մթերումներ եւ ժամանակին վճարել են խաղողի դիմաց, բիզնես ծրագրեր են ներկայացրել հանրապետությունում գործող օպերատիվ շտաբին, որպեսզի կարողանան նվազագույն տոկոսներով վարկեր ստանալ: