ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 8.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում գինու արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել են 8.9%-ով և կազմել 1482.5 հազար լիտր:
Հաշվետու ժամանակահատվածում կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են 50.4%-ով և կազմել 3626.8 հազար լիտր: Օղու արտադրության ծավալները կրճատվել են 5.9%-ով և կազմել 5406.3 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալների կրճատումը կազմել է 4.1%, իսկ շամպայնի արտադրության ծավալները` 13.6%: