ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ այսօր տեղի ունեցած նիստում հավանություն է տրվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմիններում վերացնել ծառայողների իրավունքների եւ պարտականությունների տարբերությունը, մաքսային ծառայությունում ներդնել ռոտացիայի սկզբունքը, նախատեսել մաքսային ծառայության գանգատարկման հանձնաժողով, ինչպես նաեւ սահմանել մաքսային ծառայողների վարվելակերպի նորմեր։