Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
2008-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԴՅՈՒՐԻՆՈՒԹՅԱՄԲ 43-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է 183 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
09/09/2009 17:36
Կիսվել

2008-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԴՅՈՒՐԻՆՈՒԹՅԱՄԲ 43-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է 183 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) հերթական 7-րդ զեկույցի համաձայն, որն այս տարի կրում է «Բարեփոխումներ դժվարին ժամանակներում» խորագիրը, գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ 2008-ին Հայաստանը 43-րդ տեղն է զբաղեցրել 183 երկրների շարքում: Այդ ցուցանիշը 2007-ի 50-րդ դիրքի համեմատ բարելավվել է:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Վրաստանը շարունակում է բարեփոխումների ընթացքը եւ այս ցուցանիշով զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ Ադրբեջանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը եւ ներկայում զբաղեցնում է 38-րդ տեղը:

Ըստ ՀԲ գնահատումների` ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում բարեփոխվել է երեք ոլորտ` բիզնես սկսելը, վարկեր ստանալը եւ դրա վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաեւ սահմանային առեւտուրը:

Նոր բիզնես սկսելը դյուրին է դարձել, քանի որ վերացվել է դրա համար նվազագույն կապիտալ ունենալու պահանջը եւ ոստիկանությունից ընկերության կնիք պատրաստելու համար հավանություն ստանալու անհրաժեշտությունը: Բացի այդ` գրանցման ձեւերը մատչելի են դարձել նաեւ էլեկտրոնային տարբերակով:

Հայաստանում բարելավվել է վարկային տեղեկատվության մատչելիությունը, քանի որ վարկային բյուրոների համար իրավական դաշտ է ստեղծվել, կանոնակարգվել են վարկային տեղեկատվության հավաքագրումն ու վարկային հաշվետվությունների կազմումը:

Սահմանային առեւտուրն արագացել է շնորհիվ բանկային, տրանսպորտի եւ մաքսային միջնորդական ծառայությունների ոլորտներում մրցակցության խրախուսման, ինչպես նաեւ զննում պահանջող ապրանքների թվի կրճատման եւ ապրանքների մաքսազերծման համար պահանջվող փաստաթղթերի թվի փոփոխության:

Համաշխարհային բանկի գնահատմամբ` Հայաստանը 183 երկրների շարքում 5-րդ-ն է «Սեփականության գրանցում», 49-րդ-ը` «Բիզնեսի փակում», 62-րդ-ը` «Պայմանագրերի կիրարկում», կրկին 62-րդ-ը` «Աշխատողների վարձում», 72-րդ-ն է «Շինարարական թույլտվություններին առնչվելու» ցուցանիշերով: «Ներդրողների պաշտպանություն» ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 93-րդ տեղը, «Սահմանային առեւտուր» ցուցանիշով` 102-րդ, իսկ «Հարկերի վճարում» ցուցանիշով`153-րդ տեղը:

«Գործարարություն» հետազոտությունը վերլուծում է գործարարության շղթայի կանոնակարգերը 10 ոլորտներում: Այն չի գնահատում անվտանգությունը, մակրոտնտեսական կայունությունը, կոռուպցիան, հմտությունների մակարդակը կամ ֆինանսական համակարգերի ամրությունը: Ըստ գործարարությամբ զբաղվելու դյուրինության ինդեքի` տնտեսությունները դասվում են 1-ից 183-րդ տեղերում:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01