Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ԻՆՉ ԿՏԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
11/09/2009 17:11
Կիսվել

ԻՆՉ ԿՏԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստանը եւ Թուրքիան կարող են համագործակցել տնտեսության բազմաթիվ ոլորտներում` սահմանային առեւտուրը կաշխուժանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, տրանսպորտային ծախսը գործարարների համար կլինի ավելի քիչ, միասնական ծրագրեր կարող են իրականացվել էներգետիկայի, տրիկոտաժի, կարի, գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտներում, առողջապահության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում: Հայ գործարարները կարող են ավելի էժան հումք բերել Հայաստան ոչ միայն Թուրքիայից, այլեւ այլ երկրներից: Աշխուժություն կլինի զբոսաշրջության ոլորտում, հայ գործարարները հնարավորություններ կունենան պատմական հայրենիքում ներդրումներ կատարել, եւ վերջապես Հայաստանը տարանցիկ ճանապարհ կլինի, որը շատ կարեւոր է: Կավելանան առեւտրաշրջանառության ծավալները, կբարձրանա 2 երկրների տնտեսությունների մրցունակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարաների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով` այսօր շատերը մտավախություն ունեն, թե սահմանը բացվելուց հետո թուրքական ապրանքով կողողվի Հայաստանի շուկան, եւ տեղական արտադրողը կտուժի: «Նման բան կարող էր լինել 90-ականներին, երբ ունեինք թույլ, դեռ չձեւավորված տնտեսություն: Այսօր մեր տնտեսությունը բավական կայացած եւ ամուր հիմքերի վրա է: Սահմանը բացելուց հետո դեռ փոփոխություններ կլինեն օրենսդրական դաշտում, մաքսային, հարկային բնագավառում, այսինքն` մենք պետք է պատրաստ լինենք»,-ասաց Ա. Ղազարյանը: Նրա խոսքով` այսօր էլ Հայաստան ներկրվում է թուրքական ապրանք, եւ տեղական արտադրողները հանգիստ մրցակցում են: Նա նկատեց, որ դրականի կողքին, կարող է լինել նաեւ բացասականը, պարզապես երկիրը պետք է պատրաստված լինի եւ խիստ հսկողություն իրականացնի: Հայաստանում ներդրումային բում սահմանի բացումից հետո չի լինի, տնտեսությունների վրա ազդեցությունը նկատելի կլինի կամաց-կամաց, տնտեսությունները դեռ պետք է հարմարվեն միմյանց հետ աշխատելու իրավիճակին:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37