Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 4 ԻՆՔՆԱՀՈՍ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՄԱՆ  5.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
22/09/2009 17:06
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է 4 ԻՆՔՆԱՀՈՍ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՄԱՆ 5.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՀՄՀ-Հայաստան Հիմնադրամից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ինՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը և «Արփա Սևան» ԲԲԸ-ն (Հայաստան)  կնքեցին  չորս ինքնահոս համակարգերի /Այգեզարդ, Շենիկ, Մանթաշ և Վարդենիս / շինարարության պայմանագիր:  Պայմանագիրը կնքվեց ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի և «Արփա Սևան»-ի տնօրեն Պարույր Հակոբյանի կողմից:

Պայմանագրի ստորագրմանը ներկա է գտնվել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով նաև  հանդիսանում է ՀՄՀ- Հայաստանի Կառավարման խորհրդի անդամ:

Պայմանագրի գինը կազմում է 5, 512, 827.12 ԱՄՆ դոլար, իսկ պայմանագրի ժամկետն է 20 ամիս:

Կառուցված ինքնահոս համակարգերից կօգտվեն Արարատ, Արմավիր, Շիրակ և Գեղարքունիք մարզերի  23 համայնքների ավելի քան 60, 000 գյուղացի:

Չորս ինքնահոս համակարգերի շինարարությունն իրենից ներկայացնում է  ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածք ենթածրագրի  շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքային կարևորագույն բաղադրիչներից մեկը  ի թիվս  6 մայր ջրանցքների և 17 պոմպակայանների վերականգման,  ինչպես նաև ավելի քան 70 շահառու համայնքներում ներտնտեսային ցանցի և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի բարելավումների:  

Հիշեցնենք, որ Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն է, որն հիմնվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից` ժողովրդավարության և արդարության սկզբունքներով իրականացնելու Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված համաձայնագիրը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6