
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ
«Ապավեն» ընկերության կողմից իրականացվող բեռնափոխադրումների ծավալներն սկսել են աճել: Այս տարվա հունվար-մարտին դրանց ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 58 տոկոսով: Այժմ դրանք նախորդ տարվա ցուցանիշներին զիջում են մոտ 10-15 տոկոսով: Այսօր «Ապավեն»-ի տնօրեն Գագիկ Աղաջանյանը լրագրողներին ասաց, որ ակտիվացումը նկատվում է` սկսած ապրիլից, զարգացման տեմպերը շարունակվում են` պայմանավորված հիմնականում լեռնամետալուրգիական համակարգի աշխատանքների լիարժեք վերականգնմամբ: