Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2009» 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
02/10/2009 18:10
Կիսվել

ԲԱՑՎԵՑ «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2009» 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվեց «Դիջիտեք էքսպո 2009» 5-րդ միջազգային ցուցահանդեսը: Ներկա էին  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես երիցյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, շվեդական «Էրիկսոն» ընկերության փոխնախագահ Յոն Քեմփբելը եւ այլք:

Ցուցահանդեսի նպատակն է` ստեղծել գործարար միջավայր տեղեկատվական եւ հաղորդակցական, բարձր տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ: Այն միտված է միջազգային կապերի ընդլայնմանը եւ գործարար կապերի հաստատմանը:

Նախորդ տարիների համեմատ այս տարի արձանագրվել է ցուցահանդեսի մասնակիցների 15 տոկոս աճ, մասնավորապես` մասնակցության հայտ են ներկայացրել 52 ընկերություն, որոնք 47 տաղավարներում հնարավորություն կունենան ներկայացնել իրենց լուծումներն ու ծառայությունները: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվելու են պետության կողմից ՏՀՏ ոլորտի զարգացմանը եւ էլեկտրոնային հասարակության ստեղծմանն ուղղված խոշորագույն ծրագրերը, մասնավորապես` «Համակարգիչ բոլորի համար» եւ Գյումրիի տեխնոպարկի ծրագրերը:

Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` տարբեր սեմինարներ, ռոբոտների Հայաստանի բաց առաջնություն: Ցուցահանդեսի  կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:  

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91