08/10/2009 15:45
ՏՄՊՊՀ – ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԱՊՀ-ՈՒՄ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Երեւանում անցկացվող` ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցավ Խորհրդի նախագահ, ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտապանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի մամուլի ասուլիսը:
Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանն իր գոհունակությունը հատնեց նիստի աշխատանքների արդյունքների առնչությամբ, նշելով. «քննարկվում եւ մշակվում են նոր մոտեցումներ, գտնում ենք մրցակցային խնդիրների կարգավորման միմյանց օգտակար մեթոդներ»:
Խորհրդի նախագահ Ի. Արտեմեւի խոսքերով, «մշակել ենք օպերատիվ պլաններ, միասնական մեթոդաբանություն հեռահաղորդակցության, բջջային կապի, ավիաուղեւորափոխադրումների, էլեկտրաէներգետիկայի, ցորենի շուկաներում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ համատեղ հետազոտություններ անցակցնելու նպատակով»:
Ա. Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց նիստի կազմակերպման բոլոր աջակիցներին, մասնավորապես Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությանը` GTZ-ին, տեխնիկական օժանդակության համար:
06/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.62
-0.36
Եվրո (EUR)
434.96
-0.26
Ռուբլի (RUR)
4.7679
+0.0697
Լարի (GEL)
139.9
-0.01
Արծաթ
859.59
-0.82
10:50 06/04/26
10:31 06/04/26
