ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի «Բնապահպանական գնահատման եւ ուսումնասիրության շրջանակները», «Նախնական բնապահպանական հետազոտության մասին» եւ «Հողի օտարման եւ տարաբնակեցման շրջանակները» զեկույցներին։ Դրանցից առաջինը մշակվել է ծրագրի բաղադրիչների գնահատումը ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ բնապահպանության պետական տեսչության եւ Ասիական զարգացման բանկի պահանջներին համապատասխան ապահովելու համար։ Երկրորդ զեկույցում վեր են հանվում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հնարավոր բնապահպանական ազդեցությունները, գնահատվում է դրանց նշանակությունը, ներկայացվում բնապահպանական կառավարման եւ մոնիտորինգի ծրագրերը։ Երրորդ զեկույցը անդրադառնում է ծրագրի շրջանակում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման եւ վերաբնակեցման խնդրի պլանավորման եւ իրականացման մեխանիզմներին, գործընթացներին եւ փոխհատուցման իրավունքներին։