Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – «ԳՆԻՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՐՇԱՎ
12/10/2009 18:26
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – «ԳՆԻՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՐՇԱՎ

ՀՀ կառավարության շենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հազարամյակի մարտահրավեր հիմնդրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան) համատեղ մամլո ասուլիսը: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի «Ջրից դեպի շուկա» (ՋդՇ) բաղադրիչի շրջանակներում իրականացվող և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հովանավորվող «Գնիր հայկականը» համազգային արշավը, որի մեկնարկը կտրվի  նոյեմբերի 1-ին: Արշավի գաղափարը ներկայացվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ՀՄՀ-Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի, ՀՄԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինի և ՋդՇ ծրագրի իրականացնող ԷյՍիԴիԱյ/ՎՈԿԱ կազմակերպության ծրագրի ղեկավար Ռիչարդ Հյուրելբրինքի կողմից: Մամլո ասուլիսի ընթացքում ցուցադրված տեսահոլովակների միջոցով ներկայացվեց սոցիալական հեռուստագովազգի մոտեցումը:

Արշավի հիմնական առաքելությունն է ապահովել բնակչությանը հայ ֆերմերների կողմից արտադրված և ձեռնարկությունների կողմից վերամշակված որակյալ սննդամթերքով, ինչպես նաև նպաստել գյուղացիական տնտեսությունների կայացմանը և զարգացմանը, որն էլ հանդւսանում է ՋդՇ ծրագրի հիմնական նպատակը:

Արշավի շրջանակներում նախատեսվում են մամլո ասուլիսներ, տպագիր նյութերի պատրաստում և տարածում, արշավի լուսաբանում զանգվածային լրատվության միջոցներով, բազմաբնույթ գովազդային ակցիաներ սուպերմարկետներում, համտեսումներ, արտաքին գովազդային վահանակների տեղադրում և ռադիոգովազդ:

Ասուլիսի խոսնակները կարևորեցին նաև ՀՄՀ-Հայաստանի մեկ այլ գալիք իրադարձության` ՋդՇ ցուցահանդեսի կազմակերպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-14-ին Կոնգրես հյուրանոցում:

ՀՄՀ-Հայաստան ծրագրի շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար արժողութամբ Ջրից դեպի շուկա բաղադրիչը հանդիսանում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության աջակցության ծրագիր: Ծրագրի իրականացման ընթացքում 81,000 ֆերմեր կուսուցանվեն ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի գրեթե 350 գյուղական համայնքներում: Կհիմնադրվեն ավելի քան 200 ցուցադրական տնտեսություններ, որոնց նպատակն է ներկայացնել ոռոգման նոր տեխնոլոգիաները և բարձրարժեք գյուղատնտեսության փորձը հանրապետության բոլոր մարզերում: Ծրագրի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն  հետբերքահավաքային տեխնոլոգիաների, վերամշակման և մարքեթինգի ոլորտում, որը կապահովի արդյունավետ համագործակցություն գյուղատնտեսական  բարելավված արտադրության և ագրոբիզնեսի ձեռնարկությունների միջև: Մոտավորապես 8.5 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՀՄՀ-Հայաստանի կողմից գյունղատնտեսության ոլորտի վարկերի համար: ՋդՇ բաղադրիչի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 32 միլիոն ԱՄՆ դոլար` հաշվի առնելով, որ վերջինիս ներքո իրականացվում է նաև Ոռոգման կազմակերպությունների կառուցվածքային ամրապնդում ենթաբաղադրիչը:

Հիշեցնենք, որ Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն է, որն հիմնվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից` ժողովրդավարության և արդարության սկզբունքերով իրականացնելու Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ստորագրվածհամաձայնագիրը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69