ԽԹԱՆՎՈՒՄ Է ՊԵԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը որոշել է հավանություն տալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բիզնես-գործընթացների վերակազմակերպման գծով տեխնիկական առաջադրանքին։ Հայաստանի պետական քաղաքականության հիմնական նպատակներից է ֆիսկալ մարմինների արհեստավարժ , կանխատեսելի եւ թափանցիկ գործողությունների միջոցով երկրում ապահովել նպաստավոր գործարար միջավայր։ ներկայումս ՊԵԿ-ն իրականացնելու է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ինստիտուցիոնալ զարգացմանը, կառուցվածքային փոփոխությանը, բիզնես-գործընթացի վերակազմակերպմանը, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիայի արդիականացմանը։ Բարեփոխման հաջողությունն ապահովելու համար գործելու է խորհրդատվական ընկերություն։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է համակարգում ծավալված եւ այս որոշմամբ նոր խթան ստացող բարեփոխման գործընթացը։