ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 5.8%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների համաձայն, 2009թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 422807 զբոսաշրջիկներ, 2008թ. նույն ժամանակաշրջանի 399691 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 105.8%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 396560 մարդ կամ 2008թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճի տեմպը կազմել է 101.2%: