Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԲՅՈՒՋԵ-2010-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
06/11/2009 18:45
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԲՅՈՒՋԵ-2010-Ի ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի  տնտեսական  հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծում նախատեսված  արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի,  էներգետիկայի եւ բնական պաշարների, անշարժ գույքի կադաստրի, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտների ֆինանսավորման խնդիրները: Քննարկվեց նաեւ  եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանն առնչվող հարցեր:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց  վերը նշված ոլորտների ֆինանսավորման ընդհանուր նկարագիրը, իսկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար  Արմեն Մովսիսյանը,       ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը,    ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարար  Գուրգեն Սարգսյանը,   ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը,       ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական     հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հանգամանալից ներկայացրին համապատասխան ոլորտների   ֆինանսական բաշխումը, իսկ  ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` 2010 թ. հարկային եւ մաքսային եկամուտների կանխատեսումները:

Էկոնոմիկայի բնագավառին (առանց նպատակային վարկային ծրագ֊֊րերի շրջանակներում ստաց֊վող միջոց֊նե֊րի եւ պետական կառավարման ապարատի պահ֊պան֊ման ծախսերի) ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով նախա֊տես֊վում է հատկացնել 334.0 մլն դրամ  2009 թվականի սպասողական կատարողական 1061.8 մլն դրամի դի֊մաց: Նախարարության պահպանման ծախսերը կկազմեն 592 մլն դրամ:

2010թ. համար կանխատեսվող բյուջետային հատկացումները նախատեսվում են ուղղել  մի շարք  ծախսային ծրագրերին: Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտի «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծախսային ծրագ֊֊֊րի իրականացման համար  նախատեսվել է 150.0մլն դրամ, ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջների եւ չափագիտական կանոն֊ների ու նորմերի պահպանման վերահսկողության ոլորտի «Արտադրանքի որակի փորձաքննության ծառայություններ» ծախսային ծրագրին` 36.0 մլն դրամ: Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման ոլորտի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծախսային ծրագիրը շարունակա֊կան է, որի իրականացման համար նախատեսվել է` 80.0 մլն դրամ, «Տեխնիկական անվտանգության կանոնակարգման» ոլորտի «Տեխնիկական անվտան֊գու֊թյան կանոնակարգման ծառայություններ» ծախսային ծրագիրը  շարունակական է, որի իրա֊կանացման համար  նախատեսվել է 50.0 մլն դրամ, «Զարգացման հայկական գործակալության» «Տնտեսական գործունեության արդյունավետ վարման եւ աջակցման միջոցառումների իրականացում» ծախսային ծրագիրը շարու֊նա֊կա֊կան է, որի իրականացման համար  նախատեսվել է հատկացնել 126.9 մլն դրամ:

Էներգետիկայի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը հետեւողա֊կա֊նո֊րեն շարունակելու է նպատակաուղղվել ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձ֊րաց֊մանը` էներգամատակարարման հուսալիու֊թյան ապահովմամբ եւ շրջակա միջավայրի պահ֊պա֊նու֊թյան պահանջների կատարմամբ: Այս ոլորտին նախատեսվում է հատկացնել 17,6 մլրդ դրամ:

2010թ նախատեսվում են հանրապետության տարածաշրջանային ինտեգրացման եւ սեփա֊կան էներ֊գառեսուրսների առաջնահերթ օգտագործման հետեւյալ ծրագրային միջոցառումները` մասնավոր կապիտալի ներգրավմամբ ՀԷԿ-երի եւ հողմաէլեկտրակայանների կառուցման աշ֊խա֊տանքների իրականացում, Արաքս գետի վրա Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների կազմակերպում, Իրանի եւ Հայաստանի էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայն֊ման նպատակով երրորդ օդային գծի կառուցման աշխատանքների իրականացում:

Ջերմամատակարարման բնագավառում 2010թ իրականացվող աշխատանքների արդյուն֊քում իրենց զարգացումը կստանան ջերմամատակարարման ծառայությունների առեւտրայնաց֊ման ինստի֊տու֊ցիոնալ, իրավական եւ կարգավորիչ դաշտի ձեւավորման, ջերմամատակարարման վե֊րականգնման տեխ֊նիկապես եւ տնտեսապես հիմնավորված ու մատչելի սխեմաների ընտրության հետ կապված խնդիրները:

Գազամատակարարման համակարգի վերականգնման ու զարգացման ուղղությամբ ավարտ֊֊վե֊լու են հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնման, գա֊զա֊փոխադրման ու գազաբաշխման համակարգերի, ստորգետնյա գազապահեստարանի ար֊դիա֊կա֊նացման աշխատանք֊ները: Կշարունակվեն նաեւ գազամատակարարման համակարգի անվտան֊գության ապա֊հով֊մա֊նը եւ շարունակական բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Ընդերքի բնական պաշարների բնագավառում 2010թ իրականացվող պետական քաղաքա֊կա֊նու֊թյունը նպատակաուղղվելու է ընդերքի տնտեսական ներուժի շարունակական բացահայտմանն ու ընդերքի պաշարների վերարտադրությանը, ողջամիտ, արդյունավետ եւ համալիր օգտագործման ապա֊հովմանն ուղղված միջոցառումների մշակմանը:

Բացի այս` իրականացվելու են նաեւ հետեւյալ նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը` քաղաքային ջեռուցման ծրագիրը (ՀԲ), համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիրը (Միջազգային համագործակ֊ցության ճապոնական բանկ), էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիրը (Միջազգային համագործակցության ճապոնական բանկ), էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիրը (Գերմանիայի զարգացման վարկերի բանկ (ԳԶՎԲ)), «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիրը (ԳԶՎԲ), «Վերականգնվող էներգետիկայի» ծրագիրը(ՀԲ), «Երկրաջերմային էներգիա» ծրագիրը (ՀԲ):

Տրանսպորտի բնագավառում 2010թ իրականացվելիք քաղաքականության հիմնական նպա֊տա֊կը շարունակում է մնալ փոխադրումների իրականացման ապահովումը` գոյություն ունեցող ճա֊֊նա֊պարհ֊ների (երկաթուղային, ավտոմոբիլային) ամբողջական ու արդյունավետ օգտա֊գործ֊մամբ, ինչ֊պես նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության իրականացմամբ:

Ոլորտին 2010 թվականի պետական բյուջեի նախագծով (առանց վարկային ծրագրերի եւ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվում է հատկացնել 15,017.5 մլն դրամ` ՀՀ 2009թ. պետական բյուջեի 26,198.6 մլն դրամի սպասողական կատարողականի դիմաց, որից 10,985.5 մլն դրամը ուղղվելու է ընթացիկ ծախսերին, իսկ 4,032.0 մլն դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին։  

Արտաբյուջետային ծախսերը նախատեսվում են 25 մլրդ դրամի չափով:

2010թ. տրանսպորտի եւ կապի ոլորտին հատկացված միջոցները ուղղվելու են մի շարք ծրագրերի իրականացմանը: «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում կնքված համաձայնագրով՝ ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունները, որի համար ՀՀ 2010թ. պետական բյու֊ջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 5,525.5 մլն դրամ։ Նշված ծրագրով նախատեսվում է իրականացնել 3,465.6 կմ միջպետական եւ հանրա֊պետական նշանակության ավտոճա֊նա֊պարհ֊նե֊րի ընթացիկ նորոգման եւ ձմեռային պահպանության, նշագծման աշխատանքները, ինչպես նաեւ մի շարք կամուրջների եւ թունելների շահագործումը: Ծախսերը ՀՀ 2009թ. պետական բյուջեի սպա֊սո֊ղական կատարողականի համեմատությամբ նվազել են 10.7 մլն դրամով։

«Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպա֊նում եւ շահագործում» ծրագրով նախատեսվում է իրականացնել 4,238.7կմ մարզային նշա֊նա֊կության ավտոճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաեւ ճանապարհների ըն֊թացիկ նորոգման աշխատանքները, որոնց իրականաց֊ման համար  նախատեսվում է  հատկացնել 760.0 մլն դրամ:

ՀՀ համայնքային բյուջեներին նպատակային հատկացումների սուբվենցիաների  տրամադրում» ծրագրով ՀՀ 2010 թ. Նախագծով նախատեսվում է հատկացնել. ընթացիկ ծախսերի գծով՝ 2,460.0 մլն դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 1,100.0 մլն դրամ՝  Երեւան քաղաքի փողոցների վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքների իրականացման համար։

«Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրակա֊նացման ֆինանսավորում» ծրագրով ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծով նախա֊տես֊վում է հատկացնել ընթացիկ ծախսերի գծով 1,840.0 մլն դրամ, կապիտալ ծախսերի գծով` 500.0 մլն դրամ, «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով նախատեսվում է 2,000.0 մլն դրամ։  

Բացի այդ` իրականացվելու են  նաեւ հետեւյալ նպատակային  վարկային ծրագրերը` գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը (ԱԶԲ), կենսական նշանակության ճանապարhների բարելավման ծրագիրը (ՀԲ), կենսական նշանակության ճանապարների բարելավման երկրորդ ծրագիրը (ՀԲ), հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիրը (ՀԲ):

 Քաղաքաշինության ոլորտում 2010թ ընթացքում կարեւորվելու է կրթական եւ մշակութային օբ֊յեկտ֊֊ների կառուցման, հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքների շարունակակա֊նու֊թ֊յու֊նը, ինչը կնպաստի կրթական համալիրի վերազինմանը, ուսման, մշակութային կյանքի եւ ան֊հրա֊ժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:

Նախագծով այս բնագավառին նախատեսվում է հատկացնել 25,708.8 մլն դրամ` 2009 թվականի սպասողական կատարողական 26,322.8 մլն դրամի դիմաց: Հատկացվող միջոցների հաշվին 2010 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր:

Կրթական օբյեկտների հիմնանորոգման համար ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 439.5 մլն դրամ: Ծրագրով նախատեսված են նախորդ տարիներին սկսված շարունակական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները:

Մշակութային օբյեկտների հիմնանորոգման եւ բարելավման ծրագրով ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծով մշակույթային նշանակության օբյեկտների վերանորոգման աշխատանքների համար ընդհանուր առմամբ նախատեսվել է 695.5 մլն դրամ: Հուշարձանների վերականգնման համար նախատեսվել է 213.3 մլն դրամ:

Բնակարանային շինարարության ծրագրով ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 22,050.0 մլն դրամ, որի շրջանակներում աղետի գոտում շարունակվելու են 2009թ. սկսված` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմարաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված, Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքների (1200 բնակարանների` այդ թվում` ավարտման ենթակա կիսակառույց շենքերի ավարտում), Անի թաղամասի Տրդատ ճարտարապետի փողոցին հարող տարածքների (400 բնակարանների) կառուցապատման, Ախուրյան գյուղում (182 բնակարանների) եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում (354 բնակարանների) երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության աշխատանքները:

Անշարժ գույքի կադաստրին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով նա֊խա֊տեսվում է հատկացնել 383.49 մլն դրամ` 2009 թվականի սպասողական կատարողականի 488.5 մլն դրամի դիմաց: Հատկացվող միջոցների հաշվին 2010 թվականին կիրականացվեն ութ ծրագրեր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ծախսերը կմնան նույնը` 417 մլն դրամ, քանի որ դրանք կարգավորվում են համապատասխան օրենքով, իսկ  ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 202 մլն դրամ, որոնք հիմնականում պահպանման ծախսեր են:

ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի եւ պարտ֊֊քի մակարդակները ձեւավորվել են մակրոտնտեսական զարգացումների ակնկալվող սցենարի սահ֊ման֊ներում, որն իր հերթին կանխատեսվել է համաշախարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնա֊ժամով թելադրվող առանձնահատուկ մակրոտնտեսական պայմաններին համապատասխան:

Մակրոտնտեսական կանխատեսումների համաձայն հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով 2010 թվականի մուտքերը ծրագրվել են ՀՆԱ-ի 16.2%-ի չափով` 2008 թվա֊կա֊նի փաս֊տա֊ցի 16.3%, 2009 թվականի ծրագ֊րային 16.8% եւ սպասողական 16.6% համադրելի ցուցանիշների դիմաց:

Նա֊խորդ տա֊֊րի֊ների հա֊վա֊քա֊գրման եւ մակ֊րո֊տնտե֊սա֊կան մի֊ջա֊վայրի զարգացման մի֊տում֊֊ների հիման վրա հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2010 թվականի համար ծրագրվել են 520 մլրդ դրամի չափով:

Վարչարարական միջոցառումների իրականացումից 2010 թվա֊կանին ակնկալվում է հա֊վա֊քա֊գրել 11.0 մլրդ դրամ:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98