«ՆԱԻՐԻՏ»-Ը ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերություն է ժամանել այսօր ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «Նաիրիտի» ղեկավարության ուղեկցությամբ Ն. Ռիժկովն այցելել է ձեռնարկության ինչպես վթարից հետո լիովին վերականգնված ու նորացված, այնպես էլ մի շարք այլ արտադրամասեր:
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ խորհրիդի որոշմամբ` Նիկոլայ Ռիժկովն այսօրվանից «Նաիրիտի» կոլեկտիվի պատվավոր անդամ է: Նշենք, որ գործարանում տեղի ունեցած վթարից հետո այն ներկայում վերագործարկման փուլում է: Մի քանի ամիս շարունակ այն չէր գործում, իսկ աշխատակազմի մեծ մասը գտնվում էր հարկադիր պարապուրդում: