ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ 110.4%-ՈՎ
«Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերերության նախնական տվյալների համաձայն 2009թ.-ի հոկտեմբեր ամսին ուևորաշրջանառությունը իրականացվել է 110.4%-ով և նախատեսված 2093.9 հազար ուղ.կմ-ի փոխարեն կազմել 2311.4 ուղ.կմ:
Միջպետական ուղևորաշրջանառությունը իրականացվել է 90.2%-ով և կազմել 396.5 հազար ուղ.կմ, իսկ ներհանրապետական ուղևորափոխադրումները իրականացվել են 115.8%-ով և կազմել 1914.9 հազար ուղ.կմ:
Վերոնշյալ ժամանակահատվածում միջպետական գնացքների միջոցով մեկնողների թիվը կազմել է 1.3 հազար ուղևոր, իսկ ներհանրապետական` 63.8 հազար ուղևոր: