Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
20/11/2009 19:19
Կիսվել

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանումե (CAPS) ծրագրի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին Երևանում կանցկացվի Հայաստանի ՏՏ մրցունակության 3-րդ ամենամյա համաժողովը: Միջոցառումը կազմակերպվում է ոլորտի ներկայացուցիչների` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայկական զարգացման գործակալության, «Մայքրոսոֆթ Հայաստանե, «Դ-Լինքե, «Արմինկոե ընկերությունների և ՏՏ գործարար միությունների սերտ համագործակցությամբ: Նպատակն է համախմբել ոլորտի ներկայացուցիչներին հրատապ հարցերի շուրջ:

Չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքներին, նախորդ տարվա ընթացքում հայաստանյան ՏՏ ոլորտը գրանցել է մի շարք ձեռքբերումներ. հարկային և մաքսային բարեփոխումներ մասնավոր հատված-կառավարություն հաջող համագործակցության արդյունքում, բջջային երրորդ օպերատորի մուտքը հեռահաղորդակցության շուկա, տեղական և տարածաշրջանային նշանակության բազմազան ցուցահանդեսների և ֆորումների արդյունքում հայկական ՏՏ ընկերությունների գրանցած հաջող գործարքները և, վերջապես, Սիլիկոնային հովտում կայացած ԱրմԹեք համաժողովը, որը բարձր տեխնոլոգիաների համաշխարհային խոշորագույն կենտրոններից մեկում ցուցադրեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հնարավորությունները:

Համաժողովը կվերլուծի ներկա հնարավորություններն ու մարտահրավերները քաղաքական ու տնտեսական վերջին զարգացումների համատեքստում, միևնույն ժամանակ կսահմանվեն ՏՏ ոլորտի առաջնահերթություններն ու հեռահար նպատակները:  Համաժողովի ընթացքում այլ կարևոր հարցերի շարքում կբարձրացվեն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն առնչվող խնդիրներ, կներկայացվեն օրինակներ, թե ինչպես կարելի է ակադեմիական գործընկերությունների միջոցով ավելի մրցունակ ուսումնական պլաններ ունենալ, ինչպես կարող է վենչուրային կապիտալի հիմնադրամների ստեղծումն աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը:  

«Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը մեծապես կարող են նպաստել նորագույն տեխնոլոգիաների հնարավորինս արագ ներմուծումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հայերեն տեղեկության առկայությունն ու կրթական միջավայրի ստեղծումը: Համաժողովը գերազանց հնարավորություն է ընձեռում համախմբել կլաստերի ներկայացուցիչներին` քննարկելու այս պրոցեսների կառավարումը բարելավելու ուղիներըե,- նշել է  CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:

Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլոտի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ՏՏ մասնագետներ և ոլորտով հետաքրքրվող այլ անձիք: Միջոցառման բացումը տեղի կունենա երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին, ժամը` 10:00 Անի հյուրանոցում: Մանրամասները` ստորև ներկայացվող միջոցառման նախնական օրակարգում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՄԶԳ/«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանումե ծրագիրը (CAPS) տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի մասնավոր հատվածին վերջինիս` Հայաստանում, տարածաշրջանում և միջազգային շուկայում արդյունավետ մրցելու նպատակով: CAPS-ը աշխատում է Հայաստանի ՏՏ, զբոսաշրջության, դեղագործության և ճարտարագիտական ծառայությունների կլաստերների հետ` միջազգային շուկայում մրցունակ ապրանքների և ծառայությունների հատկորոշման և դրանք ապահովող կայուն ընկերությունների ստեղծման ուղղությամբ: CAPS-ը տեխնիկական աջակցություն է տրամադրում տարբեր ձևաչափերով` ընկերություններին տրամադրվող խորհրդատվություն, գործարար միությունների ունակությունների ամրապնդում, քաղաքականության ոլորտում ուսումնասիրությունների իրականացում և շահերի պաշտպանություն, հանրային լուսաբանում, աշխատուժի ուսուցում և մասնավոր ու պետական հատվածների համատեղ ուժերով նախաձեռնությունների մշակում:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6