Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ԴԱՇՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՔԱՅԼԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ
21/12/2009 18:12
Կիսվել

ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԵՎ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ԴԱՇՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՔԱՅԼԵՐՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Այսօր Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ է իրականացնում ընդհանուր առմամբ 562 լիցենզավորված կազմակերպություն եւ 865 անհատ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից 2009թ-ին տրամադրվել է «Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում» գործունեության տեսակի 93 լիցենզիաներ: Ընթացիկ տարում տրամադրվել է նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման 99 լիցենզիա եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման 856 լիցենզիա: Գրեթե բոլոր անհատ տաքսիները լիցենզավորվել են այս տարվա ընթացքում: Անցնող տարում պետական տուրքը չվճարելու հիմքով կասեցվել են 56 լիցենզիաներ, որից 15-ն արդեն վերականգնվել են, իսկ պարբերաբար խախտումներ կատարելու հիմքով` 13 լիցենզիաներ, որից 2-ը վերականգնվել են:

Լրագրողների հետ իր տարեվերջյան հանդիպմանն այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասաց, որ այդ առումով առաջընթացը զգալի է, իրականացվել են նաեջ պարբերական ստուգումներ:

Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցն իր մեջ ներառում է ընդհանուր առմամբ 732 երթուղիներ, որից 341-ը` ավտոբուսային եւ 391-ը` միկրոավտոբուսային: Նշված երթուղիներից 212-ը միջմարզային են, 370-ը ներմարզային եւ 150-ը` Երեւանում, որոնցում ընդգրկված է 5 հազար 93 տրանսպորտային միջոց` 912 ավտոբուս եւ 4 հազար 181 միկրոավտոբուս: Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ցանցը ներառում է 53 գործող երթուղի, որոնցում ընդգրկված են 125 տրանսպորտային միջոցներ:

Տրանսպորտային տեսչության կողմից իրականացված իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 2 հազար 735 արձանագրություններ եւ արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 20 մլն դրամ, անցած տարվա, 12 մլն դրամի դիմաց:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդներից այս տարվա 10 ամիսներին պետբյուջե է մուտքագրվել 54.3 մլն դրամ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2