
2010-Ի ՄԱՅԻՍԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՇԻՐԱԿԻ ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Եկող տարվա մայիսին Շիրակի մարզում շահագործման կհանձնվի շաքարի գործարանը: Այն կապահովի 700-1000 աշխատատեղ եւ տարեկան կարտադրի շուրջ 100-200 հազար տոննա շաքար: Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ձեռնարկությունում մեկ օրում կվերամշակվի 4 հազար տոննա ճակնդեղ` սկզբում տեղական հումքը, այնհետեւ ներմուծվող կիսաֆաբրիկատը: Ըստ նախարարի, ներկայումս ընթանում են գործարանին անհրաժեշտ սարքավորումների ստացման, տեղադրման եւ մոնտաժման լայնածավալ աշխատանքներ:
Եկող տարի աշխատանքային պայմանագրեր կկնքվեն այն գյուղացիական տնտեսությունների հետ, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղվելու շաքարի ճակնդեղի մշակությամբ: Նրանց կտրամադրվեն վարկեր` սերմացուի, վառելիքի, ինչպես նաեւ դրամի տեսքով: