ՊԱՅԹԵԼ Է ՄԱՊ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ
Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի արտադրամասերից մեկում դեկտեմբերի 23-ին` ժամը 18.45-ի սահմաններում, տեղի է ունեցել արտադրական պայթյուն եւ պատի փլուզում:
Պատահարի հետեւանքով գործարանի աշխատակիցներ` նույն մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 1979 թ. ծնված Հերմինե Խաչատրյանը եւ Լենուղի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Դավիթ Աբաջյանը, կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ Ձերժինսկի գյուղի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Աբրահամյանը եւ 1988 թ. ծնված Մելիք Հարթենյանը, տարբեր վնասվածքներով` Երեւանի այրվածքների կենտրոն:
Ըստ բժիշկների` Գ. Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Մ. Հարթենյանինը` միջին ծանրության: