Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ
25/12/2009 19:15
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼ

Այսօր` լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետագա դրսևորումներին վերաբերող հարցին ասել է. «Դուք գիտեք, որ մենք սերտորեն համագործակցում ենք «Մաքքենզի» ընկերության հետ, որը աշխարհահռչակ հեղինակավոր կազմակերպություն է եւ որն իրականցնում է գլոբալ հետազոտություններ։ Համագործակցելով այդ կազմակերպության հետ մենք եռամսյակը մեկ մենք ստանում ենք նրանցից տեղեկատվություն, թե աշխարհի 1400 մասնագետների կանխատեսումները ինչպիսին են համաշխարհային ճգնժամի վերաբերյալ։ Ըստ այդ մասնագետների, գոյություն ունի 4 սցենար։ Առաջինը` այն V-աձեւ է, մենք հասել ենք տնտեսական ճգնաժամի հատակին, եւ արդեն իսկ սկսվել է վերականգնման փուլը։ Երկրորդը այն է, որ այո, մենք հասել ենք հատակին, փոքր տնտեսական ակտիվություն է նկատվում, բայց նաեւ լինելու է երկրորդ կորը եւ լինելու է երկրորդ ալիքը։ Երրորդ սցենարն այն է, որ մենք հասել ենք ճգնաժամի հատակին, եւ դա ենթադրում է երկարաժամկետ վերականգնման կարիք, դա ճապոնական տարբերակն է, որ 10 տարուց ավելի շարունակվելու է այս վիճակը, տնտեսական աճ չի լինելու, եւ մոտակա տասը տարիներին չենք վերականգնելու այն ցուցանիշները, որ ունեինք նախքան ճգնաժամը։ Եվ չորրորդ սցենարը ենթադրում է , որ շատ դանդաղ է վերականգնվելու այս վիճակը։

Հասկանալի է, որ ճգնաժամը մի երեւույթ է, որը դժվար է կանխատեսել, քանի որ ճգնաժամը բացառում է օրինաչափությունների բոլոր դրսեւորումները եւ չկա որեւէ մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա ճշգրտորեն գնահատել այս ճգնաժամի խորությունը, ինչպես նաեւ հնարավոր չէ կանխատեսել, թե ճգնաժամը երբ է գալու, եւ երկրորդ ալիքը երբ կլինի։ բայց մենք պետք է պատրաստ լինենք բոլոր այս 4 սցենարներին։ Եվ ես ուզում եմ ձեզ զեկուցել մեր պատրաստվածության աստիճանի մասին։ Երեկ առավոտյան նիստը ամփոփելու ժամանակ ես իմ գործընկերներին ներկայացրեցի որոշ մակրոտնտեսական ցուցանիշեր։ Մենք մուտք ենք գործում 2010 թվական 80 մլրդ ազատ մնացորդով։ Այդքան կանխիկ գումար ունի այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը։ Երկրորդը մենք ունենք կայունացման հիմնադրամ, որտեղ այս պահի դրությամբ ունենք 54 մլրդ դրամ։ Երրորդը մենք ստացել ենք Եվրամիությունից հավաստիացումներ, որ կստանանք 100 մլն եվրո լրացուցիչ օժանդակություն 2010 թվականի ընթացքում։ Սրանք բավականին լուրջ պաշարներ են, որպեսզի 2010-ին ապահովենք մակրոտնտեսական կայունություն։ Սա ստեղծելու է մեր տնտեսություն վարող սուբյեկտների համար բարենպաստ միջավայր` ներդրումներ կատարելու համար եւ մեր քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ, որ նրանք վստահ լինեն, որ պետությունը ամբողջությամբ կատարելու է իր կողմից ստանձնած պարտավորությունները։ 2010 թ-ի ընթացքում մենք նաեւ պատրաստ ենք նոր փորձություններ դիմագրավելու, ավելին` մակրոտնտեսական մեր քաղաքականությունը, որը բարձր է գնահատվում միջազգային կազմակերպությունների կողմից, ենթադրում է, որ մենք կարող ենք ակնկալել նաեւ լրացուցիչ օժանդակություն դոնոր կազմակերպությունների կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ռազմավարությունը վերջին տարիներին իրեն արդարացրել է, եւ մենք վճարունակ պետություն ենք։ Դա է պատճառը, որ մեզ տրամադրում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, դա է պատճառը, որ մենք որպես գործընկեր այս պահի դրությամբ վայելում ենք միջազգային կազմակերպությունների վստահությունը»։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98