Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅՏԻ ՇՈՒՐՋ
16/02/2010 17:49
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅՏԻ ՇՈՒՐՋ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկում ծավալվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ներկայացված բնական գազի սակագնի վերանայման հայտի շուրջ:

Ներկայացնելով սակագնի փոփոխության վերաբերյալ հիմնավորումները, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Վ. Առաքելյանը նշեց, որ դրանք պայմանավորված են ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի շուրջ 17% աճով, ԱՄՆ դոլար/ ՀՀ դրամ փոխարժեքի 27% աճով, 2009թ. ընթացքում համակարգում կատարված 11.2 մլրդ. դրամի ներդրումներով, որի 73%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, շահագործման և սպասարկման ծախսային որոշ հոդվածների փոփոխություններով և ըստ սպառողական խմբերի ծախսերի մասնաբաժինների ճշգրտումներով:

Ըստ նրա, «ընդհանուր ծախսերի շուրջ 65%-ը բաժին է ընկնում բնակչության հատվածին, այն դեպքում, երբ այդ խմբի կողմից սպառվում է իրացված գազի ընդհանուր ծավալի 36%-ը:

Բնակչությանը վաճառվող բնական գազի վաճառքի նախորդ սակագներում պահպանված չէ շահագործման և սպասարկման ծախսերն ըստ սպառողական խմբերի տարանջատման համամասնությունը, որն Ընկերության կողմից հաշվի է առնվել առաջարկվող սակագնում:

2009թ-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 40%-ով աճի պարագայում (110 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից` 154 ԱՄՆ դոլար/հազ.խմ) բնակչությանը վաճառվող բնական գազի գինն աճել է ընդամենը 14.3%-ով` 84000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 96000 դրամ/հազ.խմ, որի հաշվարկման հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլար/303.69դրամ փոխարժեքը:

2010թ-ին ՀՀ ներկրվող բնական գազի գնման գնի 17%-ով աճի պարագայում (154 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից` 180 ԱՄՆ դոլար/հազ.խմ) Ընկերության կողմից առաջարկվել է բնակչությանը վաճառվող բնական գազի գինը բարձրացնել 41.7%-ով` 96000 դրամ/հազ.խմ.-ից դառնալով 136000 դրամ/հազ.խմ, որում հաշվի է առնված նաև բնակչության հատվածին բաժին ընկնող ծախսերի համամասնությունը և կատարված ներդրումները:

ՀՀ ներկրվող բնական գազի գնման գինը 2007-2009թթ. տարիների կտրվածքով դիտարկելու պարագայում` (110 ԱՄՆ դոլար/հազ.խմ-ից` 180 ԱՄՆ դոլար/հազ.խմ կամ դրամային աճը կազմել է 77%) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից բնակչությանը վաճառվող բնական գազի առաջարկվող սակագնի աճը կազմել է 62%, իսկ խոշոր սպառողներինը` 81%:

Գործող սակագնում ներառվածի համեմատ գազի սպառման ծավալները նվազել են 20%-ով և համաձայն կանխատեսումների նվազման միտումը կպահպանվի նաև ընթացիկ տարում: Սակագինը հաշվարկվում և սահմանվում է 1000 խմ-ի համար, իսկ սակագնում ներառված շահագործման և պահպանման ծախսերի գերակշիռ մասը (շուրջ 95%-ը) հաստատուն ծախսեր են և կախված չեն գազի իրացման ծավալներից: Ուստի սպառման ծավալների նվազման դեպքում Ընկերությունը չի կարող նվազեցնել նշված ծախսերը և առաջարկել գազի ավելի ցածր սակագին:

Վ. Առաքելյանի խոսքով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն իր սակագնային քաղաքականությունն իրականացնում է երկարաժամկետ հատվածում և խնդիր ունի առավելագույնս պահպանել բնական գազի սպառման շուկաները: Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ խոշոր սպառողների համար Ընկերության կողմից վաճառքի ավելի բարձր սակագին առաջարկելը կարող է հանգեցնել էլեկտրաէներգետիկայի և արդյունաբերության ոլորտի ընկերությունների բնական գազի սպառման ծավալների զգալի նվազման և վերջիններիս արտադրանքի գների բարձրացման: Բնական գազի սպառման նշված շուկաները խիստ կարևորություն են ներկայացնում Ընկերության համար և դրանք կորցնելու պարագայում, եթե նույնիսկ բնակչության սպառման ծավալները մնան անփոփոխ, հաստատուն ծախսերի առկայության դեպքում բնակչության համար կունենանք գազի վաճառքի ավելի բարձր սակագին և ՀՀ գազամատակարարման համակարգի հետագա պահպանման լրջագույն խնդիրներ:

Առաջարկվող սակագնի հաշվարկներում գործող սակագնում ներառվածի նկատմամբ շահույթի ավելացում չի նախատեսվել:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52