Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
25/03/2010 20:52
Կիսվել

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արարատի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական ծրագիրը։ Մարզի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, որի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր ծավալում 16,6 տոկոս է։ Զարգացած է նաեւ արդյունաբերությունը, 10-ից ավելի խոշոր գործարարների արտադրանքը երկրի արդյունաբերության ծավալի 8 տոկոսն է։ Հաստատված ծրագիրը Արարատի մարզում ներդրում կատարելու առաջարկ է նաեւ` ուղղված միջազգային դոնոր կազմակերպություններին, գործարարներին, ֆիզիկական եւ իրավաբանական շահագրգիռ անձանց։ Գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին եւ մարզպետին հանձնարարվել է, հաշվի առնելով առկա տնտեսական միտումները եւ ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունից, անհրաժեշտության դեպքում կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրում ճշտումներ կատարելու վերաբերյալ։

Գործադիրն ի գիտություն է ընդունել Արարատի մարզի ոռոգման համակարգի հիմնախնդիրներին վերաբերող տեղեկանքը, որի համաձայն ջրամատակարարման համակարգի մաշվածության եւ քայքայվածության պատճառով միայն ներտնտեսային ոռոգման ցանցում կորչում է ջրի մոտ 40 տոկոսը։ Կորուստը կրճատելու նպատակով կառավարության եւ ՀԲ օգնությամբ նորոգվել եւ վերակառուցվել է մոտ 60 կմ ներտնտեսային ցանց։ Հողատարածքների զգալի մասը ոռոգվում է մեխանիկական եղանակով, ուստի մեծ է ոռոգման ջրի ինքնարժեքը։ Ապագա ներդրումային ծրագրերի միջոցով նախատեսվում է կառուցել Քաղցրաշենի ինքնահոս ջրատարը եւ Վեդու ջրամբարը, որոնց շնորհիվ շահագործումից կհանվի 14 խոշոր պոմպակայան, կտնտեսվի զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա։

Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Արարատի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին։ Այն պայմանավորված է այս ոլորտում մարզում եղած հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ, որից հետո կիրականացվեն նաեւ զարգացման ծրագրեր։ Ցանկում ընդգրկված են միջոցառումներ, որոնք ուղղված են Լուսառատ գյուղում գտնվող Արտաշատ քաղաքատեղիի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Զանգակատուն գյուղի Պարույր Սեւակի թանգարանի, Արարատի Օ. Չուբարյանի անվան մարզային գրադարանի, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Արտաշատի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի եւ Վեդի քաղաքի մշակույթի տան բնականոն կենսագործունեության ապահովմանը։

Գործադիրն ի գիտություն է ընդունել Արարատի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։

Մարզի հիմնախնդիրներին վերաբերող որոշումների ընդունումից հետո քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել Արարատի մարզի իրավիճակին առնչվող որոշ դիտարկումներ, որոնք հիմնված են նաեւ սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, որ յուրաքանչյուր մարզ այցելելուց առաջ իրականացնում ենք։ Մարզն ունի որոշ առանձնահատկություններ, որոնցից առաջինն է, որ Արարատի մարզն այլ մարզերի համեմատ առավել ինտեգրված է Երեւանին. Երեւանի ազդեցությունը մարզի վրա չափազանց մեծ է։ Մարզի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ գործազրկության մակարդակը ամենացածրն է Հայաստանի Հանրապետությունում։ Երեւի նաեւ դրա շնորհիվ սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ ապագայի կանխատեսման վերաբերյալ բնակչության գնահատականն ավելի շուտ դրական է։ Հաջորդ առանձնահատկությունը, որը, երեւի բնորոշ է նաեւ այլ մարզերի, այն է, որ բնակիչները շատ դժգոհ են գյուղատնտեսական մթերքներ վերավաճառողներից։ Երկու պատճառով են դժգոհ. առաջինը` որ իրենցից մթերումներն իրականացվում են ցածր գներով, իսկ սպառողներն էլ դժգոհ են, որ գյուղատնտեսական ապրանքները իրենց հասնում են բարձր գներով։ Հիմնական դժգոհության թիրախային կետը վերավաճառողների ինստիտուտն է։ Աղքատության մակարդակը միջին հանրապետականից 10 տոկոսով ցածր է։ Չափազանց հետաքրքիր է, որ մարզում արտագնա աշխատանքի ցուցանիշը նույնպես ամենացածրն է։ Ընդհանուր առմամբ, այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարվոք է։ Պատճառը երեւի նաեւ այն է, որ բնակչության 85 տոկոսը իր ապագան կապում է մարզի հետ եւ չի պատրաստվում փոխել բնակավայրը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է։ Ի՞նչ հիմնախնդիրներ են առաջ քաշում մարզի բնակիչները։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է. հարցվողների 46.3 տոկոսը կարեւորում է աշխատանքի խնդիրը։ Հրատապ է նաեւ բնակարանային ապահովման խնդիրը։ Համայնքների առջեւ կանգնած խնդիրների տեսակետից առաջին տեղում ճանապարհների վիճակն է, որը մտահոգում է հարցվածների 38.6 տոկոսին։ Երկրորդ տեղում ոռոգման եւ ջրի խնդիրն է, երրորդ տեղում` խմելու ջրի խնդիրը, չորրորդում` աղբահանության, աղտոտվածության խնդիրը։ Շատ հետաքրքիր է, թե մարզի բնակիչներն ում հետ են կապում իրենց հիմնախնդիրների լուծումը. 57.7 տոկոսն իր խնդիրների լուծումը կապում է կառավարության գործունեության հետ, մարզպետարանի աշխատանքի հետ` ընդամենը 7.5 տոկոսը։ Այսինքն, այս տարբերությունը չափազանց մեծ է։

Մարզի եւս մեկ առանձնահատկություն։ Մարդիկ առավել մտահոգված են Թուրքիայից եւ Իրանից ներմուծվող գյուղատնտեսական էժան ապրանքների խնդրով եւ այս երկրների արտադրողներին դիտարկում են որպես լուրջ մրցակիցներ, որոնք կարող են ազդել իրենց ապրանքների արտադրության եւ իրացման վրա։

Հաջորդ առանձնահատկությունը, որն ինձ, անկեղծ ասած, մի քիչ զարմացրեց` «որ ոլորտում կցանկանային աշխատել մարզի բնակիչները» հարցի պատասխանն է։ Առաջին տեղում արդյունաբերությունն է։ Ինձ թվում էր, թե գյուղատնտեսությունն ավելի հարգի կհամարվեր, բայց պարզվեց` ոչ։ Երկրորդ տեղում սեփական գործ դնելն է` բիզնեսը, երրորդ տեղում կրթության ոլորտն է, եւ միայն չորրորդում ` գյուղատնտեսությունը։ Հետաքրքիր է, որ դժգոհության հիմնական թիրախները երկուսն են` առաջինը` մարզպետարանը, երկրորդը` կադաստրը։ Նշում են, որ բյուրոկրատիան չափազանց մեծ է այդ երկու ինստիտուտներում։ Ընդ որում, հարցվողներն այս խնդրին անդրադառնում են մի քանի անգամ։ Եվ համեմատելու ամեն առիթի դեպքում պետական ծառայություն մատուցող կառույցներից այս երկուսը արժանանում են դժգոհության ամենաբարձր մակարդակին։ Հետաքրքիր է, որ մարզում ամենաշատը գոհ են դպրոցների եւ քաղաքապետարանների աշխատանքից։ Ընդհանրապես, քաղաքապետարաններն ընկալվում են որպես բնակչին ավելի մոտ կանգնած, մարդկանց հոգսով ապրող կառույցներ, եւ քաղաքացիներն ավելի դրական են գնահատում դրանց աշխատանքը։ Ընդ որում` հետաքրքրական է, որ մարզպետարանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշ է ոչ միայն Արարատի մարզին. սա Հայաստանի Հանրապետությունում օրինաչափություն է, որ երեւի թե պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզպետներն ավելի խստապահանջ են, ու նաեւ հանգամանքով, որ պետության նկատմամբ հարկային պարտավորությունների, վճարումների եւ այլնի հարցերը լուծում են մարզպետարանները, եւ դժգոհության սլաքն ուղղվում է դեպի դրանք։ Մարզի բնակիչները ծարավ են մշակութային միջոցառումների։ Այսինքն` երեւի թե մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մշակութային ավելի հագեցած ծրագրեր իրականացնելուն։ Ընդհանուր առմամբ սա է մարզի պատկերը։ Ե՛վ ընդհանուր գնահատականները, ե՛ւ սպասումները դրական են»։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69