ՀՈՒՆՎԱՐ – ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 3.1%-ՈՎ
ՀՀ ազգային վիաճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.1%-ով և կազմել 1702.6 հազար լիտր:
Հիշեցնենք, որ հունվար ամսին արձանագրվել էր 12.6% աճի և փետրվար ամսին աճի տեմպերը կտրուկ նվազել են: Նշենք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2009թ.-ի արդյունքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 38.4%-ով: